Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ինչու են «ձախերը» ձախողվում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մի քանի օր առաջ նամակ են փոխանցել կառավարությանը՝ պահանջելով լուծել գործարանի վերագործարկման հարցը: Եթե պատասխանը բացասական լինի, նաիրիտցիները պատրաստվում են նստացույց ու հացադուլ անել կառավարության շենքի մոտ:

«Նաիրիտի» խնդրին մի քանի օր առաջ ենք անդրադարձել, այսօր ուզում ենք անդրադառնալ մեր քաղաքական կյանքի պարադոքսներից մեկին՝ ինչո՞ւ են Հայաստանում ձախողվում սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները (ՀՅԴ-ի հարաբերական հաջողությունն այլ գործոնների հետևանք է), երբ երկրի բնակչության մեծամասնությունն աղքատ է, երկրում անիրավության, մեծ ու փոքր սոցիալական բողոքների պակաս չկա: Ընդ որում, խոսքը չի գնում միայն խորհրդարանական ընտրությունների մասին, որովհետև դրանք միայն հարաբերականորեն են արտահայտում հանրային տրամադրությունները:

Հայկական սոցիալիստական շարժման, քաղաքական դաշտի այդ սեգմենտի ինստիտուցիոնալ, գաղափարաքաղաքական ճգնաժամն ակնհայտ է նաև ընտրական համատեքստից դուրս: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցության համար կարող ենք նշել անհաջողության յուրահատուկ, միայն իրեն բնորոշ պատճառ: Օրինակ՝ հայ կոմունիստները չկարողացան ադապտացվել քաղաքական նոր իրականությանը և մնացին սովետական դոգմատիզմի փլատակների տակ, ինչի հետևանքով նրանք չկարողացան նույնանալ ո՛չ չափավոր ռուսամետութան և ո՛չ էլ սոցիալական արդարության գաղափարի հետ: Հնչակյան կուսակցությունը չի կարողացել հաղթահարել ավանդական հայ քաղաքական ուժերին բնորոշ բարդույթը և հանրային գիտակցության մեջ շարունակում է ավելի շատ նույնանալ Սփյուռքի, պատմության, քան սոցիալ-դեմոկրատիայի հետ:

Ձախ կուսակցությունները ճգնաժամի մեջ են ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն են Ֆրանսիայի խորհրդարանական վերջին ընտրությունները, կամ այն, որ սեպտեմբերին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատներն, ըստ բոլոր հարցումների, խորհրդարանական չորրորդ անընդմեջ ընտրություններում պարտվելու են քրիստոնեա-դեմոկրատներին: Արևմուտքում պատմություն են դառնում քաղաքական համակարգերը՝ հիմնված «աջեր-ձախեր» ավանդական բաժանման վրա, ու դրանով է բացատրվում սոցիալիստների անհաջողությունը:

Հայաստանում, դասական իմաստով, քաղաքական համակարգ երբեք չի էլ եղել, ըստ այդմ՝ մեր սոցիալիստների ձախողումները տեղին չէ կապել համաեվրոպական միտումների հետ: Մերոնց պարագայում անհաջողությունների արմատներն ավելի մակերեսային ու տեսանելի են: Եթե չկան հստակ քաղաքական տեքստեր, ուղերձներ, ապա սոցիալական արդարության ձգտում ունեցող քաղաքացու քվեն բաժին չի հասնի կոմունիստներին, որովհետև նույնիսկ գյուղական ընտրողների համար ակնհայտ է ԽՍՀՄ-ի վերականգնման անհնարինությունը, ըստ այդմ՝ կոմունիստների խոստումների դատարկությունը:

Հնչակները պետք է կարողանան իրենց ծրագրերից որոշակիորեն մաղել հայդատականությունը, հակառակ դեպքում նույնանալու են ոչ թե սոցիալ-դեմոկրատիայի հետ, այլ մնալու են ՀՅԴ-ի ստվերում: Սոցիալիստական կուսակցությունները հաջողել չեն կարող, եթե թիկունքում չունեն արհմիութենական կառույցներ:

Այ, հաջորդ ընտրություններում «ձախերը» կհաջողեն, եթե ստեղծեն իրենց գործունեության ինստիտուցիոնալ բազան, որովհետև քաղաքական դաշտում առկա է գաղափարական այս հատվածի պահանջը: Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Հայազն» կուսակցությունը միացավ ՍԴՀԿ-ին: Արդեն այն, որ այդ միավորման հիմքում ոչ թե ընդհանուր պարտությունն էր, այլ հաջորդ ընտրությունների հաջողության տեսլականը, դրական է:

Սեպտեմբերի վերջին Հնչակյան կուսակցության համագումարն է, ու թերևս պարզ կլինի՝ գործ ունենք պատմական իներցիայի՞, թե՞ հայկական սոցիալ- դեմոկրատիայի հավակնոտ ծրագրի հետ:

Լուսանկարը` Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում