Անկարայի և Էգեյան համալսարանների աստղագետները 10 տարի աշխատանքից հետո կարողացել են պատմության մեջ առաջին անգամ նոր մոլորակ հայտնաբերել, որը գտնվում է մեր արեգանային համակարգի սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Այն նման է բոլորին հայտնի Յուպիտեր մոլորակին և գտնվում է Երկրից 121 լուսնային տարի հեռավորության վրա։
Գիտական գործունեությունն իրականացվել է Անթալիայի աստղադիտարանում։ Աստղագետներն իրենց հայտնաբերած էկզոմոլորակը կոչել են Այրվող Յուպիտեր։ Դրա մթնոլորտի բաղադրությունը նման է Յուպիտերի և Սատուրնի մթնոլորտային բաղադրությանը։ Գտնվող էկզոմոլորակի գազային շերտերում կա ջրածին, ածխաթթու գազ, հելիում և սելենիում։
Դեռևս միասնական կարծիք չկա մոլորակի անվան վերաբերյալ։ Ըստ ամենայնի, այն կանվանեն «Թյուրք»՝ ի պատիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի։








































