Նոր iPad-mini-ի թողարկումը կհետաձգվի մինչև Ծննդյան տոները, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Apple ընկերության աղբյուրին:
Ավելի վաղ սպասվում էր, որ Retina էկրանով նոր iPad-mini-ն կթողարկվի 2013 թ.:
Գործակալության տվյալներով՝ արտադրանքի շուկա դուրս գալը հետաձգել են էկրանների մատակարարման ուշացման պատճառով:
Տեղեկացվում է, որ նոր Pad-mini-ն կթողարկվի նախատոնական օրերին:








































