Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Չգիտեմ վարչապետն ու փոխնախարարն ինչ են ասել, ես նախագահի որոշման մասին վաղուց գիտեի․ Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

«Հայաստանի ընտրությունն ինձ համար պատահական չէր, և պետք է ասեմ, որ պահպանելով իմ ջերմ և շատ վաղուց ստեղծված կապերը Հայաստանի ղեկավարության հետ, գիտեի, որ այսպիսի որոշումը կանխատեսելի էր ու պատահական չէր: Այդպիսի ցանկություն Հայաստանի կողմից միշտ կար. Հայաստանը աշխարհաքաղաքական այնպիսի տարածքում է, որ չի կարելի բաժանել տնտեսական և անվտանգության հարցերը»,- այս մասին այսօր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի դահլիճում տեղի ուենցած հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով ՍԵրժ Սարգսյանի՝ մոսկովյան հայտնի հայտարարությանը: «Լինելով անվտանգության՝ ռազմավարական իմաստով մի համակարգի մեջ, դու չեք կարող տնտեսության իմաստով մեկ այլ համակարգի մեջ լինել: Այդ իմաստով ես Հայաստանի ղեկավարության որոշումն իմաստուն եմ համարում: Բոլորս գիտենք՝ քարտեզի որ դիրքում է Հայաստանը, և, ցավոք սրտի, նախանձելի հարևաններ չունենք, այնպես որ մենք առաջին հերթին պետք է ելնենք գոյապահպանության, մեր անվտանգության շահերից և պետք է հասկանանք՝ ովքեր են մեր բարեկամները, որոնք ամենածանր պահին կկանգնեն մեր կողքին»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը և՛ էներգետիկայի, և՛ տնտեսական մյուս ուղղություններով շատ մեծ կախվածություն ունի մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից․«Մաքսային միությանն անդամագրվելու ոոշումը եղել է մտածված և ունի իր պատմությունը: Չգիտեմ՝ այն ձեզ ներկայացվել է թե ոչ, համենայն դեպս, ես գիտեմ իմ հանդիպումներից, որ հայկական կողմը միշտ հետաքրքրություն է ունեցել Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ, ուղղակի կային խոչընդոտներ, և այսօր այդ խոչընդոտները մի կողմ են դրվել: Հայաստանը ոչ միայն միացավ Մաքսային միությանը, այլև այս որոշումից հետո Հայաստանն արդեն այլ ձևով կխոսի Եվրոպացիների հետ: Եթե նրանք առաջ ասում էին՝ կա՛մ մեզ հետ պետք է լինեք, կա՛մ նրանց՝ բոլշևիկյան մոտեցմամբ, հիմա Եվրամիությունն ասում է՝ մենք կշարունակենք Հայաստանի հետ սերտ համագործակցությունը»:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե այդ ինչպե՞ս էր այս որոշումը սպասված, երբ երկրի վարչապետը հայտարարում էր, թե մենք Մաքսային միությանը չենք կարող անդամագրվել ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, փոխարտգործնախարարն ասում էր՝ մենք սուվերեն երկիր չենք լինի այդ կերպ, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ առաջ ասում էր, թե Հայաստանը կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ի վերջո, երեքուկես տարի շարունակ այդ համաձայնագրի համար Հայաստանը Եվրամիության հետ բանակցություններ էր վարում, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց․ «Հայկական ռեալ ղեկավարությունը,- իսկ ես գիտեմ հայկական ռեալ ղեկավարությանը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից,- միշտ ունեցել է խոր համոզմունք, որ եթե Հայաստանին «կամ-կամ»-ի պայմաններ առաջադրվեն, որոշումը միշտ կլինի Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը. սա Հայաստանում այլընտրանք չունի»:

Ա․Միհրանյանի գնահատմամբ՝ սա չի նշանակում, որ ամեն ինչ սահմանափակվում է, ուղղակի սա, ըստ Միհրանյանի, եվրոպացիների կողմից շատ գռեհիկ ճնշում գործադրելու փորձ էր․ «Ես ինքս եմ կարդացել Լեհաստանում Սերժ Սարգսյանի ելույթը, երբ ասում էր՝ մեզ այսպիսի իրավիճակի մեջ ինչո՞ւ եք դնում, մենք կարող ենք և՛ այստեղ լինել, և՛ այնտեղ: Չգիտեմ ինչ են ասել փոխնախարարն ու վարչապետը, ես գիտեմ, որ արտաքին հարցերով երկրում զբաղվում է նախագահը, ես նախագահի կարծիքը շատ վաղուց եմ իմացել, ես գիտեմ, որ նա շատ հետևողական մարդ է և շատ լավ է հասկանում երկրի արտաքին շահերը»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում