Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ցանկացած ապօրինի շինարարություն կամ կառույց ապամոնտաժվելու է. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Համաձայն ծրագրի, բարեկարգվել է 68387 քմ հարթ և 48550 քմ թեք տանիք: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում էլ բարեկարգվել է շուրջ 1190 շքամուտք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերել համալիր մոտեցում. «2014 թվականի ծրագրերում մենք, համատիրությունների հետ միասին, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի ոչ միայն բազմաբնակարան շենքերի շքամուտքերը վերանորոգվեն, այլև բոլոր հարկաբաժինները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետը նաև հավելել է, որ գալիք տարի ևս բազմաբնակարան շենքերի խնդիրների լուծման հարցում քաղաքապետարանը շարունակելու է աջակցել համատիրություններին:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում ապահովվել է ավելի քան 953 մլն դրամի տնտեսում, իսկ Երևանի քաղաքապետարանի, այդ թվում նաև վարչական շրջանների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում՝ 1 մլրդ 19 մլն դրամի տնտեսում: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով տնտեսումների վերաբերյալ պարբերաբար իրազեկել հանրությանը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ սեպտեմբերի 23-ից մայրաքաղաքի փոքր կենտրոնում մեկնարկած մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Մինչև տարեվերջ կապամոնտաժվի շուրջ 106 գովազդային վահանակ. «Այս սկզբունքը հետագայում պետք է կիրառվի նաև մայրաքաղաքի մեծ կենտրոնում ու, ընդհանրապես, ողջ քաղաքում, որպեսզի մենք հետզհետե ազատվենք Երևանի ճարտարապետական տեսքը խաթարող գովազդային այդ վահանակներից»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցի համաձայն են ընթանում նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման, ասֆալտապատման ու շինբարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտին հասցնել նաև 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները: Հանձնարարվել է ավարտել նաև Նոր Խարբերդ թաղամասում լայն թափով ընթացող էլեկտրամատակարարման, գազիֆիկացման և ջրամատակարարման աշխատանքները. «Այս ծրագրով մենք իրականում լուծում ենք տալիս ավելի քան 40 տարի բնակիչների առջև ծառացած խնդիրներին: Գործընթացը կազմակերպեք այնպես, որ Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներն Ամանորը դիմավորեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է. «Պետք է պարբերաբար հանրությանը ներկայացվեն ապամոնտաժման աշխատանքներն ու նաև այդ կերպ քաղաքացիներին իրազեկվի, որ ցանկացած ապօրինի շինարարություն կամ կառույց, որ նախաձեռնվում է բնակիչների կամ իրավաբանական անձանց կողմից, հաստատ ապամոնտաժվելու է, և օրինախախտը սահմանված կարգով ենթարկվելու է վարչական պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում է նաև նկարազարդման գործընթացը: Զեկուցվել է, որ տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հանձնարարվել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը: 2012թ.-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռևս հայտեր չեն ներկայացվել: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար իրազեկել հոկտեմբերի 17-ին նախատեսվող թվով 24 երթուղիների մրցույթի կազմակերպման մասին:

Զեկուցվել է նաև, որ հոկտեմբերի 10-ից 12-ը Երևանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կոնֆերանսին մասնակցության հրավերներ ուղարկել նաև Երևանի ավագանու խմբակցություններին: Աշխատանքային խորհրդակցությանը ներկա Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Թամարա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ խմբակցությունն անպայման կմասնակցի կոնֆերանսի աշխատանքներին:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ աշնանային ծառատունկն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 1-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը: Ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազար ծառ: Քաղաքապետն աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում