Մեծ Բրիտանիայի գանձապետության կանցլեր Ջորջ Օսբորնը կառավարության ծախսերի կրճատման շրջանակներում առաջարկել է ստիպել երկար ժամանակ գործ չունեցող անձանց այցելել զբաղվածության կենտրոն կամ զբաղվել հանրային աշխատանքներով՝ հաղորդում է The Guardian-ը:
Ծրագիրը 200 հազար քաղաքացիների համար է, ովքեր երկար ժամանակ չեն աշխատել: Նոր ծրագրի համաձայն՝ գործազուրկները կփոխադրվեն աշխատանքի որոնման հարցում օգնելու նոր սխեմայի երկամյա ծրագիրն անցնելուց հետո: Մյուս մասը կկարողանա զբաղվել հասարակական աշխատանքով:
Նոր սխեմայի ծախսերը կկազմեն 300 միլիոն ֆունտ սթեռլինգ:







































