Thursday, 23 07 2026
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը

Ինչու Վահան Բիչախչյանը պայմանագիր չկնքեց «Բենֆիկայի» հետ…

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի դժգույն առաջնությունում կար թերևս մեկ լուսավոր կողմ: Խոսքը Գյումրիի «Շիրակի» 18-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանի մասին էր, ով նախօրեին 5 տարվա պայմանագիր կնքեց Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» հետ: Շնորհիվ Բիչախչյանի հազարավոր ֆուտբոլասերներ, թեկուզ լրատվական կայքերի միջոցով, այդուհանդերձ՝ ուշադրություն էին դարձնում խայտառակ որակի հանդիպումներին: Բիչախչյանի շնորհիվ այդ խայտառակ հանդիպումներին ուշադրություն էին դարձնում նաև ֆուտբոլային գործակալները, որոնք, այսպես ասած, ձեռքի հետ հետևում էին նաև այլ ֆուտբոլիստների:

«Շիրակի» կազմում Բիչախչյանի խփած գոլերով հիանում էինք և անհամբեր սպասում, որ տաղանդավոր այս ֆուտբոլիստը կհամալրի եվրոպական որևէ բարձրակարգ ակումբի շարքերը: Որոշ ֆուտբոլասերներ այսօր հիասթափված են, որ Բիչախչյանը պայմանագիր կնքեց ոչ թե «Ֆիրորենտինայի», «Բենֆիկայի» կամ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, այլ «Ժիլինայի» հետ, որը այնքան էլ հայտնի թիմ չէ Եվրոպայում և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության երկրորդ փուլից հրաժեշտ է տվել պայքարին:

Ինչ խոսք, ցանկալի կլիներ, որ երիտասարդ ֆուտբոլիստին տեսնեինք «Բենֆիկայում» և հիանայինք նրա խաղով: «Բենֆիկայի» հետ պայմանագիր կնքելը, սակայն, չէր նշանակի, որ Բիչախչյանը պետք է խաղար այս թիմում: Նույնը կարելի է ասել «Զենիթի» կամ «Լոկոմոտիվի» մասին: Բիչախչյանին այսօր հարկավոր է խաղալ և դրսևորվել: Կարծում ենք՝ «Ժիլինան» լավ տարբերակ է մեր ֆուտբոլիստի համար որակական աճ գրանցելու նպատակով: «Ժիլինայում» Բիչախչյանը խաղալու է: Խաղալու է Սլովակիայի առաջնությունում, որը Հայաստանի առաջնության հետ նույնիսկ չես էլ համեմատի:

Որպես օրինակ բերենք Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման առաջին փուլի Բրատիսլավայի «Սլովանի» և Երևանի «Փյունիկի» միջև հանդիպումը: Երկու հանդիպումների արդյունքում «Սլովանը» 9:1 հաշվով նվաստացրեց «Փյունիկին»: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ «Ժիլինայի»՝ Բիչախչյանին ձեռք բերելու գլխավոր նպատակներից է հայ ֆուտբոլիստին մոտ ապագայում բարձրակագ ակումբի պատկառելի գնով վերավաճառելը:

«Վահանը դառնում է «Ժիլինայի» ֆուտբոլիստ: «Շիրակը» պահպանում է հետագա տրանսֆերից տոկոս: «Ժիլինայից» շատ են տեղափոխվում եվրոպական ակումբներ: Ցավոք, Հայաստանի առաջնությունը եվրոպական ակումբներին այդքան էլ հետաքրքիր չէ»,- news.am-ին տված հարցազրույցում ասել էր «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը:

Այս հայտարարությունը ևս խոսում է այն մասին, որ Բիչախչյանին «Ժիլինային» տրամադրելը թե՛ մարզական և թե՛ կոմերցիոն տեսանկյունից ֆունդամենտալ քայլ էր: Կարծում ենք՝ Սլովակիայի առաջնությունում մեկ-երկու մրցաշրջան խաղալով՝ կունենանք բոլորովին այլ մակարդակի Բիչախչյան, ով պատրաստ կլինի խաղալու նույն «Բենֆիկայի» կամ եվրոպական որևէ այլ թիմի հիմնական կազմում:

Այս պահին հայտնվելով «Բենֆիկայում»՝ հայ ֆուտբոլիստը համալրելու էր ակումբի երիտասարդական կամ երկրորդ թիմի շարքերը: Պետք է ընդունենք, որ «Բենֆիկայի» պես ակումբի երիտասարդական թիմում «Բիչախչյանի» նման տաղանդավոր տղաները քիչ չեն, ուստի մրցակցությունը բավական մեծ է հիմնական թիմում տեղ ունենալու համար:

Այսօր մատների վրա կարելի է հաշվել 18 տարեկան այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են եվրոպական բարձրակարգ թիմերի հիմնական կազմում: Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների առաջնությունների որակի առումով կտրուկ տեղափոխությունը ոչ միշտ է ցանկալի արդյունք տալիս: Հիշենք Էդգար Մանուչարյանին, ով ժամանակին «Փյունիկից» տեղափոխվեց «Այաքս» և անմիջապես ծանր վնասվածք ստացավ՝ չկարողանալով տեղ գտնել հոլանդական թիմի հիմնական կազում:

Հնարավոր է շատերը չհամաձայնեն, բայց Բիչախչյանի «Ժիլինա» տեղափոխվելը թե՛ «Շիրակ» ակումբի և թե՛ ֆուտբոլիստի գործակալի կողմից մտածված և հեռանկարային քայլ է: Կարծում ենք՝ այս պահին պատեհ չէր լինի հայ ֆուտբոլիստին նույն «Բենֆիկա» կամ այս մակարդակի այլ թիմ ուղարկելը: Դա կարող էր նեգատիվ ազդեցություն ունենալ տաղանդավոր ֆուտբոլիստի կարիերայի վրա: Թե՛ «Ժիլինան» և թե՛ «Շիրակը» չեն հրապարակում Բիչախչյանի տեղափոխության գործարքի գինը: Ըստ հեղինակավոր «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Բիչախչյանի տրանսֆերային արժեքը 250 հազար եվրո է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում