Tuesday, 21 07 2026
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը

Ի՞նչ է ուզում փոխել Կարեն Կարապետյանը, որպեսզի չփոխեն իրեն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին, որի ժամանակ, պետք է խոստովանել, բավականին տպավորիչ ելույթ է ունեցել: Եթե ծավալուն և ծրագրային ելույթն ամփոփենք մեկ նախադասությամբ, ապա պետք է ընտրենք հենց այդ ելույթի ժամանակ Կարեն Կարապետյանի հնչեցրած միտքը, որը նրա այսօրվա խոսքի հիմնական ուղերձն էր: «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք»,-ասել է Կարապետյանը:

Գործող վարչապետից գեղեցիկ ելույթներ, միլիարդանոց խոստումներ շատ ենք լսել, սակայն գրեթե միշտ բախվել ենք նրա խոսքի և գործի շեշտակի հակադրությանը: Ըստ այդմ, անհարկի չէ քննարկել, թե ինչ է Կարապետյանը հասկանում «փոփություն» ասելով:

Արդյո՞ք դա Հայաստանի կառավարման համակարգի և տնտեսության արդիկանացումն է, մի բան, որի մասին այսօր խոսել է Կարապետյանը: Եթե այո, ապա ստիպված ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանն իր վարչապետության տաս ամիսներին եղել է փոփոխությունների հիմնական արգելակողներից մեկը, որովհետև նրա միջոցով Սերժ Սարգսյանը կոնսերվացրել է այն քրեաօլիգարխիկ համակարգը, որ գործում է երկրում: Այլ խոսքով`Կարապետյանը եղել  է Սարգսյանի քրեաօլիգարխիկ համակարգին միացված «արհեստական շնչառությունը»:

Եթե Կարեն Կարապետյանի պատկերացրած փոփոխությունն այն է, որ, ասենք,  քրեաօլիգարխիային փոխարինի նոմենկլատուրային օլիգարխիան, ապա դրանից երկրի վիճակը ոչ միայն չի լավանա, այլ կհայտնվենք սեփականության վերաբաժանման և կապիտալի տոտալ արտահոսքի շրջապտույտում:

Գուցե Կարապետյանի պատկերացրած փոփոխությունն այն է, որ Սերժ Սարգսյանը հեռանա, ու ինքը վերջապես կարողանա Հայաստանը վերածել Սինգապուրի: Բայց այդ մասին Կարապետյանը վախենում է որևէ հրապարակային խոսք ասել, նույնիսկ չի համարձակվում լիարժեք բարձրաձայնել իր իշխանական հավակնությունների մասին:

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ուզում է ինչ-որ բան փոխել, որպեսզի իրեն չփոխեն, սակայն հայտնվել է մի լաբիրինթոսում, որտեղ անգամ նրա ծրագրային ելույթն արժեզրկվում է անծրագիր Հայաստանի տխուր իրականության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում