Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Քրդստանի աշխատավորական կուսակցության 17 գրոհայինի, ովքեր երեկ փախել էին բանտից: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:
Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, գրոհայինները ձերբակալվել են Բինգյոլ նահանգի Օրթաչանաք գյուղում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նահանգի բանտից PKK-ի 18 անդամ էր փախել: Ազատության մեջ մնացած մեկ գրոհայինի որոնումները շարունակվում են:









































