Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Ոչ ոքի չի հուզում՝ դու ինչպես ես ԵԱՏՄ անդամ դառնալու որոշում կայացրել. մութ սենյակում սև կատու փնտրել պետք չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է The National Interest, Forbes, The Hill, American Thinker պարբերականների փորձագետ, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը:

-Պարոն Գալստյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի դեսպանը, ինչպես նաև օրերս ԵՄ դեսպանը անընդհատ բարձրաձայնում են Հայաստանի էներգետիկ անկախության հետ կապված հարցը, նույնիսկ 8 միլիարդ ներդրում անելու առաջարկ եղավ։ Բայց ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ արձագանք դրան չի լինում։ Ինչո՞ւայս ոլորտում չենք կարողանում դիվերսիֆիկացիա ապահովել, արդյոք չկա՞ դրա անհրաժեշտությունը։

-Եթե անկեղծ՝ ես այդ հայտարարությունները չեմ կարդացել, այդ պատճառով կոմպետենտ պատասխան չեմ կարող տալ կոնկրետ հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, ապա իմ կարծիքով՝ կոնկերտ առաջարկ չկա, պարզապես Հայաստանի էներգետիկայի նախարարությունը կարծում էր, թե պոտենցիալ կա ոլորտը 8 միլիարդով զարգացնելու ուղղությամբ, և որ ամերիկացիները համաձայնել են այն իմաստով, որ այո՛, իսկապես կա պոտենցիալ։ Ես չեմ կարծում, թե կոնկրետ առաջարկներ եղել են, որովհետև եթե լինեին, ըստ իս՝ հայկական կողմը դրանք կուսումնասիրեր։

Ինչ վերաբերում է էներգետիկ դիվեսիֆիկացիային առհասարակ, ապա դա բարդ խնդիր է՝ ըստ էության ոչ թե տնտեսական, այլ քաղաքական։ Հայաստանը իրեն բավարար զգուշավոր է պահում, որովհետև էներգետիկ դիսկուրսի փոփոխման կտրուկ փորձերը կարող են բերել բավական լուրջ քաղաքական հետևանքների։ Այդ պատճառով ես կարծում եմ՝ առայժմ պաշտոնական Երևանը ուղղակի չի հասունացել այդպիսի որոշումների համար։ Ժամանակ ու քաղաքական կամք  է հարկավոր, այսօրվա ներքին և արտաքին դասավորությունները, տարածաշրջանային զարգացումները թույլ չեն տա դիվեսիֆիկացիա անել, դա ուղղակի ոչնչի մասին խոսակցություն է։ Դա առայժմ ռեալ չէ։

-Դուք նշում եք, որ ժամանակ է հարկավոր, որ պաշտոնական Երևանը հասունանա, բայց այդ ժամանակի ընթացքում մեր կախվածությունը՝ թե՛ տնտեսապես,  թե՛  ռազմական առումով, մեզ հետ է մղում։

-Դա Ռուսաստանի խնդիրը չէ, Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների իմաստով։ Եթե Ռուսաստանը անհրաժեշտ է  համարում պահպանել էներգետիկ կամ ռազմական մենաշնորհն այստեղ, ուրեմն հետևողականորեն առաջ կտանի այդ օրակարգը, և պաշտոնական Մոսկվային այդ մասով ոչ մի առարկություն չպետք է հայտնել, որովհետև դա հասուն պետության նորմալ վարքագիծ է, որն իր արտաքին քաղաքականությունն այդպես է վարում։

Խնդիրն այստեղ է, ես, անկեղծ ասած, չգիտեմ, պետք է որոշումներ կայացնող մարդկանց հարցնել՝ ինչո՞ւ չի տարվում էներգետիկ կամ ռազմական դիվերսիֆիկացիայի գործընթաց։ Հայաստանը երկար ժամանակ կոմպլեմենտար քաղաքականություն էր վարում, որը որոշակի բալանս էր ապահովում, բայց հիմա տեղի են ունենում գործընթացներ, որոնք նույնիսկ Երևանի քաղաքական կամքից կախված չեն։ Եթե այսօր նույնիսկ նման քաղաքական կամք ցուցաբերվի, կան 25 տարի գործող մեխանիզմներ, որոնք ուղղակի թույլ չեն տա 360 աստիճանով փոփոխություն անել: Աստիճանաբար պետք է աշխատանք տարվի, պետք է աստիճանաբար դիսկուսրներ տարվեն կոմլեմենտար քաղաքականությանը վերադառնալու համար։ Իհարկե, ամբողջությամբ դա չի հաջողվի, որովհետև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է ՀԱՊԿ անդամ է. այդ բոլոր ինտեգրացիոն նախագծերը  արդեն խոսում են այն մասին, որ գլխավորը հենց այդ ուղղությունն է։ Ու եթե դու նման քաղաքական ընտրություն ես կատարել, ոչ ոքի մեղադրել պետք չէ։ Ոչ ոքի չի հուզում, թե դու ինչպես ես այդ որոշումը կայացրել։ Հիմա ոչ թե մութ սենյակում սև  կատու փնտրել է պետք, այլ եթե դու արդեն գտնվում ես այդ ինտեգրացիոն նախագծերում, այնտեղ պետք է քո տեղը գտնես, ամրապնդես քո դիրքերը և փորձես լրջագույն ազդեցություն ունենալ այդ միության ներսում ընթացող գործընթացների վրա։  Հայաստանը լինելով այդ միության անդամ՝ ոչ միայն պարտավորություններ է ստանձնել, այլև ունի որոշակի առավելություններ, ու հիմա պետք է փորձել օգտվել այդ առավելություններից։ Իրականում Եվրասիական ողջ կոնֆիգուրացիան թույլ է տալիս ի ցույց դնել  ազդեցության գիծը՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ մյուս անդամների նկատմամբ։ Ինչու այդ գիծը ցույց չի տրվում՝ դա արդեն քաղաքական որոշում ընդունողներին պետք է հարցնել։

-Հայաստանը նախաստորագրել է Եվրամիության հետ նոր փաստաթուղթ, և ակնկալվում է, որ նոյեմբերին կստորագրվի։ Կարծում եք՝ այս անգամ գործընթացն ավարտին կհասցվի՞։ Շատերը նշում են, որ դեսպան Սվիտալսկու հետ  իշխանությունների հեռակա բանավեճը կարող էր այդ ստորագրման տապալմանը միտված լինել։

-Նորից անկեղծորեն նշեմ, որ մանրամասներին չեմ տիրապետում։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պետք է իր ցանկացած քայլ համաձայնեցնի՝ հատկապես երբ խոսքը այլ ինտեգրացիոն նախագծերի հետ փաստաթուղթ ստորագրելու մասին է։ Եթե այդ նոր փաստաթուղթը չի հակասում Հայաստանի անդամակացությանը ԵԱՏՄ-ին, այդ բլոկի զարգացմանը, ուրեմն խնդիր չի լինի։ Իհարկե կա նաև քաղաքական գործոնը՝ այն, որ Ռուսաստանն այսօր խանդով է վերաբերվում իր դաշնակիցների ցանկացած երկխոսությանը արևմտյան բլոկի հետ, բայց ես համոզված եմ, որ Մոսկվայում կա հասկացություն, որ դա լավ շանս կարող է լինել։ Այսօր Մոսկվայի և ԵՄ-ի, առհասարակ արևմտյան աշխարհի հետ ճգնաժամը բավականին խորն է, հիմա եթե ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը կոնտակտի է դուրս գալիս Բրյուսելի հետ, այդ պետությունը կարող է հաղորդակցության հարթակ լինել։ Եթե լավ բացատրեն այն, որ Հայաստանը որոշակի կամրջի դեր է ստանձնում, որը Եվրասիական տնտեսական միությունը միացնում է Եվրամիությանը, կարծում եմ՝ Մոսկվան դա միայն կողջունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում