Thursday, 16 07 2026
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Մենք ունենք այնպիսի զենք, որ չունի Ադրբեջանը. Կոմանդոս

Ռազմական ուժերի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղուց արդեն խախտվել է: Ադրբեջանն այնքան զենք ունի, որ կարող է զենքի թանգարան բացել, բայց այդ զենքն օգտագործելու համար, նախ, հարկավոր են որակյալ ու պատրաստված մասնագետներ: Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ հենց այստեղ է հայկական բանակի առավելությունը. «Հայաստանն ունի զենք, որ չունի Ադրբեջանը. դա մարդկային գործոնն է»: Կոմանդոսն այս մեկնաբանությունը տվեց «Առաջին լրատվական»-ին՝ խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վերջին մատակարարումների մասին:

«Հավանաբար գիտեք, որ այդ բալանսը վաղուց չկա: Ադրբեջանը զենք է հավաքում ոչ միայն Ռուսաստանից, այլև Պակիստանից, Թուրքիայից, Իսրայելից: Այդ զենքը, որ նրանք գնում են, Հայաստանի դեմ է, բայց կարծում եմ՝ մեծ խաղ է ընթանում, որի մասին մենք չգիտենք: Եթե խոսքը ուժերի բալանսի մասին է, ապա մենք ունենք այնպիսի զենք, որը նրանք չունեն. դա մարդկային գործոնն է: Մենք ազգովի պաշտպանում ենք մեր հայրենիքը, իսկ նրանց պետությունը բազմազգ է: Չեմ կարծում, թե Ադրբեջանի ամբողջ բնակչությունը պատրաստ է զենք վերցնել ու կռվել: Նրանք խնդիր ունեն էթնիկ տարբեր խմբերի միջև, ուստի կարող ենք ասել, որ ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել մեր զինուժի մարտական պատրաստվածությունը, մարտական ոգին, երիտասարդ սպաների և զինվորների դիմացկունությունը: Նրանք գնել են այդ զենքը և շարունակելու են գնել, որովհետև շա՜տ, շա՜տ փող ունեն: Նրանք կարող են սպառազինության թանգարան բացել: Ես չգիտեմ, թե կոնկրետ որտեղ նրանք կուղղեն այդ զենքը, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան ինչ-որ բան են նախապատրաստում, ինչ-որ ծրագրեր ունեն ապագայի համար: Այդ ծրագրերը կարող են ներառել նաև մարտական գործողություններ: Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանը ոչինչ չի անում առանց Թուրքիայի»,- մեկնաբանեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հարցին, թե քաղաքական ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը՝ ներկայիս լարված իրավիճակում հետևողականորեն շարունակելով զենքի մատակարարումները Ադրբեջանին, Կոմանդոսը պատասխանեց. «Ռուսաստանի քաղաքականությունը հետևյալն է՝ նա զենք է ծախում բոլորին, ով ցանկանում գնել այդ զենքը: Կան տարբեր կարծիքներ այս հարցի մասին: Ոմանք ասում են, որ այո, Ռուսաստանը դիտավորյալ սրում է իրադրությունը: Ես կասեմ, որ Ռուսաստանի քաղաքականությունը դա է՝ նրանց փող է պետք, Ռուսաստանը ծանր վիճակում է այսօր, և նրանք զենք են վաճառում, որպեսզի եկամուտ ստանան»:

Իսկ պե՞տք է սպասենք ռազմական ավելի խոշոր բախումների Արցախի և Ադրբեջանի շփման գծում, թե՞ փոքր բախումների ներկայիս մակարդակը կպահպանվի:

Պատասխանելով այս հարցին՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ իր կարծիքով՝ փոքր ծավալի ռազմական բախումներն արդեն անցյալում են, այսօր դրանք գնալով ավելի խոշորամասշտաբ են դառնում:
«Մեր խնդիրը փոքր հակահարվածներով հակառակորդին ծանր վիճակի մեջ դնելն է: Լավ է, որ այժմ մերոնք սկսել են պատասխան գործողություններ իրականացնել: Դուք գիտեք, որ վերջերս միջազգային մեծ աղմուկ բարձրացավ, երբ հրետակոծության հետևանքով զոհվեցին ադրբեջանցի տատիկն ու նրա թոռնիկը: Դա, իհարկե, լավ չէ, բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական զինուժը թաքնվում էր գյուղում, դրա համար էլ այդպես ստացվեց: Հարկավոր է ավելի վճռական գործել: Կարծում եմ՝ հայկական կողմն այժմ սկսել է քիչ թե շատ ադեկվատ հակահարվածներ տալ»:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 10-ին նոր տեղեկություն է տարածել Ռուսաստանից զենք-զինամթերք ստանալու մասին: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է, որ Ադրբեջանը հաղորդագրությանը կից հրապարակել է նաև տեսանյութ, որից երևում է, որ ադրբեջանական կողմը ստացել է մասնավորապես հրթիռներ՝ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի համար: Ադրբեջանի ՊՆ-ն նմանատիպ հաղորդագրություններ էր տարածել նաև ապրիլին և հունիսին: Առաջին դեպքում Ադրբեջանը ստացել էր ԲՏՌ 82 զրահամեքենաներ, իսկ երկրորդ դեպքում խոսքը «Քրիզանթեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրների մասին էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում