Wednesday, 15 07 2026
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ

Ինչ է ստեղծելու Աղվան Հովսեփյանը

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նոր գործ ունի՝ նա ստեղծելու է նոր քննչական միասնական կառույցի իրավական հիմքերը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նախատեսում է միասնական կառույցի մեջ հավաքել տարբեր ուժային գերատեսչություններում եղած բոլոր քննչական ծառայությունները: Այլ խոսքով՝ սա մի նոր սուպերծառայություն է լինելու:

Թե ինչու է այն պետք Սերժ Սարգսյանին՝ երևի ժամանակը ցույց կտա: Առայժմ այս նախաձեռնությունը ցույց է տալիս մեկ բան՝ Սերժ Սարգսյանի անվստահությունը պետական կառավարման համակարգի ուժային կառույցների նկատմամբ: Այլապես ինչո՞ւ պետք է նա մեկ միասնական կառույցի մեջ միավորեր քննչական բոլոր ծառայությունները: Այսպիսով առավել հեշտանում է քննչական մարմինների աշխատանքների վերահսկելիությունը, ինչը նշանակում է՝ կա՛մ Սերժ Սարգսյանը լուրջ խնդիրներ և կասկածանքներ ունի ներկայիս մարմինների աշխատանքների նկատմամբ, այսինքն՝ չի վստահում նրանց և կասկածում է իր դեմ իրականացվող ինչ-ինչ քայլերի առումով, կա՛մ էլ նա պատրաստվում է մեծ ներիշխանական «օպերացիայի», որի համար էլ նրան անհրաժեշտ է առավելագույնս վերահսկելի քննչական մի մարմին, որը խափանումներ թույլ չի տա: Պետք է նկատել, որ սա ուժի ցուցադրության ակցիա է:

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Սերժ Սարգսյանը մի քանի նման ակցիաներ արդեն իսկ իրականացրել է: Նա ազատ արձակեց Լիսկայի որդուն և թիկնապահին, Գյումրիում հանդիպեց Վարդանիկին և նրա որդուն: Սրանք ակնհայտ մեսիջներ էին, որոնց մեջ ուժային բաղկացուցիչը ուղղակի աչք էր ծակում:

Սակայն այս դեպքում ուժի ցուցադրությունը փաստորեն արդեն ունի համակարգային կամ ինստիտուցիոնալ դրսևորում: Այլ կերպ ասած՝ խոսքն արդեն տոտալ ռեպրեսիաների վտանգի մասին է: Թե ով կամ ովքեր կդառնան այդ ռեպրեսիվ քաղաքականության կամ մեթոդաբանության զոհերը՝ այսօր, բնականաբար, շատ դժվար է ասել: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կդառնան նրանք, որոնք վտանգ կներկայացնեն Սերժ Սարգսյանի իշխանության և այդ իշխանության շարունակականությունն ապահովելու համար:

Ըստ ամենայնի, Մաքսային միությանն անդամակցելուց հետո որոշակիորեն թուլացնելով իր շուրջ ներքաղաքական և ներիշխանական լարվածության օջախները՝ Սերժ Սարգսյանը փորձում է հնարավորինս արագ պաշտպանական ամրություններ ապահովել՝ լավ գիտակցելով, որ այդ օջախները երկար ժամանակ թույլ չեն մնա, և լարվածությունը վերստին կսկսվի, քանի որ բուն պատճառները՝ իշխանության լեգիտիմության հիմքերը, շարունակում են մնալ այս ամենի հիմքում:

Այստեղ, բնականաբար, շատ հետաքրքրական է Աղվան Հովսեփյանի դերը: Հետաքրքիր է, նախապատրաստելով նոր կառույցի ստեղծումը՝ Հովսեփյանն ինքն է՞լ կգլխավորի այն, թե՞ այդքանով իր գործը կհամարի ավարտված: Շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին նոր զբաղվածություն տալով՝ փորձում է նրան պահել իր վերահսկողության և կառավարելիության տիրույթում:

Սերժ Սարգսյանը միգուցե կարծում է, որ ազատ մնալով՝ Աղվան Հովսեփյանը կարող է «պարապությունից» զբաղվել քաղաքականությամբ, իսկ թոշակառու քաղգործիչների առաջ բերած պրոբլեմները Սերժ Սարգսյանի համար առանց նրա էլ շատ-շատ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում