Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են իրավիճակը Պարսից ծոցում, Իրանը և պայքարն ահաբեկչության դեմ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
«Մենք քննարկեցինք ճգնաժամը Կատարի շուրջ, իրանական միջամտությունը տարածաշրջանում, ինչպես նաև պայքարն ահաբեկչության դեմ»,- հեռուստաալիքին ասել է ալ-Ջուբեյրը: Նա հավելել է, որ բանակցություններն ամերիկացի գործընկերոջ հետ «բեղմնավոր» են եղել:
Դիվանագետը նաև հայտարարել է, որ G20-ի՝ Համբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկեն «հստակ էր և ցույց տվեց՝ որքան կարևոր է ահաբեկչության դեմ պայքարը»: Նա ասել է, որ «G20-ի երկրների առաջնորդներն ակնհայտ համաձայնության են եկել ահաբեկչության դեմ պայքարի հարցում»:





































