Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Սերժ Սարգսյանի «բնական մենաշնորհը»

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի հերթական լարումն ու արդեն հայտնի զարգացումները հայաստանյան ներքաղաքական դաշտում ըստ էության լռության մատնվեցին: Գուցե պատճառն այն էր, որ, բարեբախտաբար, հայկական կողմը չի ունեցել մարդկային կորուստ: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան խնդրի հանդեպ ներքաղաքական հետաքրքրությունը, եթե այդպիսին կա, ըստ էության քաղաքական չէ, հակառակ դեպքում այն չպետք է պայմանավորված լիներ միայն սահմանից ստացվող հայկական կողմի համար տխուր կամ ողբերգական, մտահոգիչ լուրերով: Իրավիճակի որևէ թեժ զարգացում պետք է լինի քաղաքական հետաքրքրության առարկա, թեև խնդիրն ընդհանրապես որպես այդպիսին պետք է լինի քաղաքական օրակարգի մաս: Հայաստանում դա ակնհայտորեն այդպես չէ, ինչի վառ արտացոլումն էր խորհրդարանական ընտրարշավը, որտեղ ղարաբաղյան հարց գործնականում չկար, կար միայն ՀԱԿ դեպքում, այն էլ՝ արդեն բավական հայտնի շեշտադրումներով, որոնց դեպքում, իհարկե, այդքան էլ պարզ չէ՝ դրանց լինելն է լավ, թե չլինելը: Բայց, մյուս կողմից, դրանք գոնե կան և բացառիկ են իրենց քաղաքական բովանդակությամբ ու շեշտադրումով: Իսկ դրանից բացի ինչ կա՝ պարզ չէ: Ընդ որում՝ թե՛ իշխանության, թե՛ մյուս քաղաքական ուժերի տիրույթում: Ավելին՝ չկա նաև խնդրի ներառում արտաքին քաղաքական ընդհանուր դիսկուրսի շրջանակում, այսինքն՝ թեկուզ որպես արտաքին քաղաքական զարգացման վերաբերյալ բանավեճի և քննարկումների շղթայի օղակ: Այդ առումով էլ՝ խորհրդարան անցած ուժերը գործնականում աչքի են ընկել այդօրինակ հարցերին ընդգծված հրաժարումով: Դա մտահոգիչ է, որովհետև ավելի շուտ թողնում է ղարաբաղյան և ընդհանրապես արտաքին քաղաքական հարցերում ոչ թե միասնականության, այլ սնանկության տպավորություն: Որովհետև միասնականությունը պետք է արտահայտվի գերազանցապես ռազմական իմաստով, այսինքն՝ երբ խոսքը վերաբերում է արտաքին սպառնալիքների ֆիզիկական չեզոքացմանը, դրա համար ռեսուրսների մոբիլիզացիային և այլն:

Եթե խոսքը վերաբերում է քաղաքական ասպեկտին, ապա այստեղ միասնականությունը չի կարող լինել բովանդակության հոմանիշ: Իսկ հայկական ներքաղաքական կյանքում ղարաբաղյան խնդիրն ունի բովանդակության կարիք, իսկ եթե համարենք, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորվել է ինչ-որ բովանդակություն, ապա դրա էապես փոփոխության կարիք կա: Այն, ինչ անհրաժեշտ կամ հնարավոր է անել ռազմական դիմադրողականության մասով, զինված ուժերն անուն են եթե ոչ ամենաբարձր, ապա բավական բարձր մակարդակում և եղած հնարավորությունններից գուցե նույնիսկ անհամեմատ ավելի բարձր մակարդակում: Սակայն ակնհայտ է, որ ռազմականը գործիք է, միջոց է քաղաքականության ձեռքին, ամբողջ աշխարհում: Հետևաբար տանողը կամ քաշողը պետք է լինի քաղաքականությունը, այլապես առաջանում է լուրջ անհամարժեքություն և անհամապատասխանություն, ինչը ժամանակի ընթացքում, անկախ ամեն ինչից, իր էական ազդեցությունը կթողնի զինված ուժերի արդյունավետության վրա:

Իշխանությունը չի ցուցաբերում ղարաբաղյան խնդրում բովանդակային քննարկումների և բանավեճի խրախուսման տրամադրվածություն և ակնհայտորեն շեշտը տանում է անբովանդակ միասնականության վրա, եթե անգամ՝ լավագույն և անկեղծ մղումով, ինչը, սակայն, կասկածելի է: Մինչդեռ, ակնհայտորեն, իրավիճակ է փոխվել՝ իր հարաբերական թե՛ առավելություններով, թե՛ ռիսկերով: Այդ իրավիճակի փոփոխությունը զգացվում է միայն սահմանին, առաջնագծում կամ հրամանատարական կետերում, իսկ քաղաքական դաշտում, ներքաղաքական կյանքում, քաղաքական մտքում լճացում է և արդեն գուցե ճահճացում: Դրա վկայությունն էր նաև Ստեփանակերտում շաբաթներ առաջ տեղի ունեցած, այսպես կոչված, համահայկական կուսակցական ֆորումն ու դրա արդյունքում ծնված համատեղ հայտարարությունը, որը գործնականում այլ բան չէր, քան անցած երկու տասնամյակի քաղաքական բովանդակության վերաշարադրում՝ առանց կոնցեպտուալ տեսլականի: Մինչդեռ հենց կոնցեպտուալ տեսլականի խնդիրն է, որ ներկայումս Հայաստանի առաջ՝ որպես պետականության, կանգնած է այդ պետականության առանցքային սյուն հանդիսացող արցախյան խնդրում: Հայաստանի քաղաքական դաշտի կամ կյանքի «ուղեղն»  ըստ էության վերածվել է մեկ կիսագնդանի միավորի՝ միայն ներքին խնդիրներ, իսկ արտաքին քաղաքականության «կիսագունդը» չկա՝ Սերժ Սարգսյանին տրված լռելյայն մենաշնորհն է, արդեն գրեթե բնական մենաշնորհը: Իսկ մենաշնորհը երբեք չի կարող հանգեցնել դրական արդյունքի և բացի կոռուպցիոն ռիսկերից և ճգնաժամահեն զարգացումներից՝ չի բերում այլ իրավիճակի, լինի տնտեսության թե քաղաքականության մեջ: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը որևէ մեկին չի տա այդ մենաշնորհը, որովհետև մենաշնորհները չեն «բաժանվում» կամ «մասնատվում» ինքնըստինքյան, պետք են սուբյեկտներ, որոնք ունակ են դրսևորել մրցակցության կամք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում