Friday, 10 07 2026
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

9 ամիս համբերենք ու իզուր ցնցումների չգնանք. Գիմիշյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «թավշյա հեղափոխություն» իրականացնելու կոչը հասարակական-քաղաքական դաշտում լայն արձագանք չի ստանում։ Խորհրդարանական ընդդիմության հետ «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը արդեն իսկ կարելի է բացառել։ Արմեն Մարտիրոսյանի և «Ելքի» փոխադարձ մեղադրանքները միասին հեղափոխություն իրականացնելու հույսեր չեն ներշնչում, դե իսկ «Ծառուկյան» դաշինքին 2015 թվականի հայտնի իրադարձություններից հետո դժվար է պատկերացնել հեղափոխականի դերում։

Արտախորհրդարանական ուժերը ևս միանշանակ կարծիք չունեն։ Եղան և՛ դրական, և՛ բացասական կարծիք արտահայտողներ։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ միավորմանը կողմ է, հեղափոխությանը՝ ոչ:

«Այսինքն՝ ի՞նչ է հասկանում թավշյա հեղափոխություն անել ասելով։ Սահմանադրությամբ հեղափոխություն նախատեսված չէ։ Սահմանադրությունը հստակ ֆիքսել է իշխանափոխության կարգը՝ ընտրություններ կամ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նախագահի պաշտոնանկություն։ Պաշտոնանկությունն իմաստ չունի՝ 9 ամիս հետո լիազորությունների ժամկետն ավարտվում է։ Պետք է համբերություն ունենանք՝ իզուր տեղը ցնցումների չգնանք»,- ասաց Գիմիշյանը։

Մեր զրուցակիցը հեղափոխություններին դեմ է, որքան էլ, իր խոսքով, դեմ է այսօրվա իշխանություններին. «Մի գող-ավազակ իշխանությանը փոխենք մյուսո՞վ։ Եթե ժողովուրդը համախմբված կանգնի՝ կստացվի, բայց դրա հավանականությունը քիչ է։ Մենք միավորում առաջարկում էինք դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց, ցավոք սրտի, քչերը ցանկացան»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իր հույսն այն է, որ 9 ամիս հետո նախագահը կհեռանա։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է այդպես կարծում, Սոս Գիմիշյանն արձագանքեց. «Ես այդպես չեմ կարծում, պարզապես կցանկանայի, որ գնար, որովհետև 10 տարում իշխանությունը տապալեց, երկիրը խայտառակ վիճակում է, արտագաղթը մեծացել է, Ղարաբաղի հարցում անհասկանալի դիրքորոշում՝ անհասկանալի պատրաստակամություն տարածքների վերադարձման հետ կապված։ Չկա մի ոլորտ, որտեղ կարող ենք դրական բան արձանագրել՝ կեղծված ընտրություններ, կեղծված սահմանադրական հանրաքվե։

Զարմանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, թավշյա հեղափոխություն է անում այն դեպքում, երբ այս Սահմանադրությունը փնթի փաստաթուղթ է՝ դրսից պարտադրված։ Ես ցնցումներին դեմ եմ, ժողովուրդը ոտքի չի կանգնի։ Ու պետք չէ ժողովրդին մեղադրել՝ փայլուն ժողովուրդ է, միշտ էլ ազգովի ոտքի է կանգնել, երբ պետք է եղել։ Այսպիսի ժողովուրդ աշխարհում չկա, պարզապես ապաշնորհ քաղաքական գործիչները չկարողացան ժողովրդին առաջ տանել։

Համախմբմանը պատրաստ եմ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով։ Եթե բացատրեն՝ ինչպես են թավշյա հեղափոխությամբ ավելի լավ Սահմանադրություն ունենալու՝ շատ լավ, բայց այսօր չեմ տեսնում նման հնարավորություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում