Friday, 24 07 2026
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև

Շարմազանովը հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 29-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Պատվիրակության անդամները համոզմունք են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարեւորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:

Կողմերն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում հայ եւ սլովակ պատվիրակների արդյունավետ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով պարոն Դանկոյին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման համար` ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը(2004թ.), ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածների ավելացումը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին` պարոն Շարմազանովը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանի խաղաղության եւ կայունության կոչերով եւ հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են:

ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դիվերսիոն գործողություններին՝ նշելով, որ միջազգային հանրության կողմից դրանց արձագանքելն այլեւս բավարար չէ. միջազգային հանրությունը գործուն քայլերով պետք է կանխարգելի տարածաշրջանի ապակայունացման ցանկացած դրսեւորում:

«Արցախը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություն է: Արցախի ժողովուրդը հերոսաբար պայքարում է ազատ եւ անկախ երկրում ապրելու եւ արարելու համար, եւ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-ասել է պարոն Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Չեխիայի եւ Սլովակիայի խաղաղ բաժանումը եւ երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ օրինակ դառնալ նաեւ ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանն ընտրեց պատերազմի ուղին:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրանով պայմանավորված օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված աշխատանքներին:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում