Saturday, 25 07 2026
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

Եթե Հայաստանը ցանկանում է ազատվել ռուսական ռազմական կախվածությունից, պետք է նախաձեռնող լինի. Ջոշուա Կուչերա

Եթե Հայաստանը ցանկանում է ազատվել Ռուսաստանի ռազմական կախվածությունից, ապա պետք է նախաձեռնող լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան, EurasiaNet, The Atlantic, The Wilson Quarterly, Time, ForeignPolicy և արևմտյան մի շարք այլ պարբերականների հոդվածագիր Ջոշուա Կուչերան՝ անդրադառնալով միջազգայնագետների պնդումներին, թե Արևմուտքի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պասիվության պատճառով Ռուսաստանը ճնշումներ բանեցրեց Հայաստանի վրա և «սեղմեց» ՀՀ անվտանգության «կոճակը», այնինչ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող էին այլընտրանքներ առաջարկել այդ հարցում:

Խոսելով տարածաշրջանում ԱՄՆ-ի անվտանգության գործոնի ամրապնդման անհրաժեշտությունից՝ նա ասաց, որ եթե Հայաստանը ՆԱՏՕ-ին միանալու ցանկություն հայտներ, ապա ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ուրախությամբ կողջունեին Հայաստանի այդ որոշումը: Ըստ նրա՝ երբեք նկատելի չի եղել, որ Հայաստանն առանձնապես արևմտյան կողմնորոշման ձգտի:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան Հայաստանի համար կանեն այնքան, որքան Հայաստանը կցանկանա»,- նկատեց նա՝ շարունակելով, որ ԱՄՆ-ին այդ հարցերում ներգրավելը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Հայաստանի գործն է: Ջոշուա Կուչերայի խոսքով՝ եթե Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է ազատվել Ռուսաստանի ռազմական կախվածությունից, ապա արևմտյան երկրներն ուրախ կլինեն օգնել այդ հարցում, սակայն նախաձեռնությունը պետք է լինի Հայաստանինը:

Հարցին՝ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը կտուժի՞ արդյոք, եթե Հայաստանը միանա ՄՄ-ին, Կուչերան պատասխանեց, որ այդ համագործակցությունը բավականին հաջողակ էր, և քանի որ այն չափազանց փոքր մասշտաբներ է կրել, Ռուսաստանը դրանից սպառնալիք չի զգացել: «Իմ համոզմամբ՝ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը չափազանց թույլ է, որպեսզի որևէ կերպ տուժի ՄՄ-ին միանալու Հայաստանի քայլից հետո: Դիտարկեք Ղազախստանի օրինակը՝ այդ երկիրը ՄՄ-ի անդամ պետություն է և միաժամանակ ունի ռազմական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, բնականաբար՝ ավելի խորը, քան Հայաստանի դեպքում է: Բայց նրանք մտերիմ են Ռուսաստանի հետ նույնքան, որքան Հայաստանը»,- ասաց Ջոշուա Կուչերան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում