Thursday, 06 06 2024
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից

Խորհուրդներ, որոնք կօգնեն օրգանիզմին դիմադրել շոգին

Կիզիչ շոգին տառապում են մարդու օրգանիզմի բոլոր համակարգերը, որոնց վիճակվում է աշխատել վերջին ուժերով: telegraf.com.ua-ն խորհուրդներ է առաջարկում, թե ինչպես կարելի է օրգանիզմին օգնել դիմադրելու շոգին:

Շարժողական ակտիվություն

Հիշեք, որ +26˚С-ի դեպքում նույնիսկ լիովին առողջ մարդկանց հակացուցված է սպորտով զբաղվելը կամ այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Չափավորեք արևահարությունները: Շարժումներ կատարեք չափավոր տեմպով: Հիշեք, որ +26˚С-ից հետո ջերմաստիճանի յուրաքանչյուր 1 աստիճանով բարձրանալը մարդու աշխատունակությունը նվազեցնում է 10 տոկոսով, և մի՛ շտապեք, պահպանե՛ք ձեզ:

Սնունդ

Ամռան շոգին պետք է ուտել օրը 4-5 անգամ, քիչ չափաքանակով: Ուտելիքը պետք է լինի թեթև և դյուրամարս: Պետք չէ, որ օրգանիզմը լրացուցիչ ուժեր ծախսի ճարպոտ ուտելիքի վրա:

Եփած ձուկ, թեթև ապուրներ, թարմ մրգեր և բանջարեղեն, ֆերմենտացված կաթնամթերք. ահա ձեր օրակարգը շոգ եղանակին:

Հրաժարվե՛ք տորթերից և թխվածքներից, դրանք արագ փչանում են և դառնում թունավորումների պատճառ:

Ջուր և խմիչքներ

Շոգին խմեք գոլ ջուր կամ տաք կանաչ թեյ, որովհետև տաք ըմպելիքներն ավելի լավ են հագեցնում ծարավը, քանի որ ավելի լավ են յուրացվում ստամոքսի կողմից: Իսկ կանաչ թեյը կարգավորում է օրգանիզմի ջրային բալանսը:

Հեղուկը հարկավոր է խմել քիչ-քիչ, ամբողջ օրվա ընթացքում: Հեռո՛ւ մնացեք սպիրտային խմիչքներ օգտագործելուց, որոնք ջրազրկում են առաջացնում օրգանիզմում: Բացառություն է չոր գինին՝ ջրի հետ խառնած 1/3 հարաբերությամբ:

Հագուստ և կոշիկ

Ընտրեք թեթև և օդաթափանց հագուստ՝ բնական բամբակի կամ բեհեզե կտորներից: Ոչ մի կիպ, սեղմող վերնաշապիկ, շալվար և կիսաշրջազգեստ: Հագուստը պետք է լինի ազատ:

Հագեք թեթև, բաց և հարմար կոշիկ: Հրաժարվեք բարձր կրունկներից:

Եվս մի քանի խորհուրդ

Շոգ քաղաքում օգտվեք քաղաքակրթության բարիքներից՝ պարբերաբար մի քանի րոպեով մտեք խանութներ, առևտրի կենտրոններ և գրասենյակներ, որպեսզի մի քանի րոպե մնաք զով տեղերում, որտեղ գործում են օդափոխիչներ:

Աշխատեք գնալ ծովի, գետի կամ լճի ափ կամ ինչ-որ ջրամբարի մոտ, լողացեք:

Մի՛ օգտագործեք կոսմետիկա, մաշկին թույլ տվեք լիարժեք շնչել:

Աչքերը պահպանեք ուլտրամանուշակագույն ճառագայթումների ազդեցությունից, կրեք որակյալ արևային ակնոցներ:

Սրտանոթային հիվանդություններով, սրտի ինֆարկտ կամ կաթված տարած, արյան բարձր ճնշում ունեցող, ալերգիկ, խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ և պարզապես փոքր երեխաները հատկապես խոցելի են շոգ եղանակին: Այդ պատճառով նրանք պետք է զգուշանան շոգից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում