Thursday, 06 06 2024
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ

Ասեք շնորհակալություն Սաակաշվիլիին

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հետաքրքիր տվյալներ է հրապարակել այս տարվա առաջին երեք ամիսներին օտարերկրյա ներդրումների վերաբերյալ… Ըստ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թվականի հունվար-ապրիլին» զեկույցի՝ 2011 թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 130.6 մլն դոլար, որը, 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 19.5%-ով… Ընդ որում՝ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 93.7 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 19.9%-ով: Օտարերկրյա ներդրումները Հայաստանում սրընթաց անկում էին ապրում նաև ողջ նախորդ տարվա ընթացքում. 2009 թ. համեմատ, 2010 թ.-ին դրանք նվազել էին 41%-ով…

Ակամայից հարց է առաջանում` այդ դեպքում ի՞նչ արժեք ունեն մեր կառավարության նախորդ տարվա իրականացրած բազմաթիվ օրենսդրական փոփոխությունները գործարարության միջավայրի բնագավառում… Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բիզնես գրանցելու ընթացակարգերի պարզեցումը կամ լիցենզավորվող գործունեությունների կրճատումը գործարարության միջավայրը Հայաստանում ավելի գրավիչ դարձնելու փոխարեն, այն ավելի ու ավելի տհաճ է դարձնում օտարերկրյա ներդրողների համար… ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, օրերս իր ելույթում գլուխ էր գովում, թե ինչ դրական քայլեր է կատարել իր կառավարությունը գործարարության իրավիճակի բարելավման ուղղությամբ… Է՛լ բիզնեսի գրանցման և արտաքին առևտրով զբաղվելու ընթացակարգերի պարզեցում, է՛լ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների նվազեցում, հարկային հաշվետվությունների ներկայացման ժամկետների միասնականացում, էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ներդրում և այլն… Իսկ ենթակառուցվածքների բնագավառում արվածների վերաբերյալ վարչապետի հայտարարություններն ուղղակի ցնցող են՝ պարզվում է, որ ասենք, 2010 թվականի ընթացքում արագագործ ինտերնետի միջինացված մանրածախ սակագները գրեթե կրկնակի նվազել են (իսկ մենք չէինք էլ նկատել), ինտերնետի մեծածախ սակագները կրճատվել են 2 անգամից ավելի, լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը աճել է գրեթե 2.5 անգամ և այլն…

Իհարկե, նշված բոլոր ուղղություններով էլ նախորդ տարի որոշ փոփոխություններ կատարվել են… Բայց խնդիրն այն է, որ դրանք նախ շատ դանդաղ են, և որ ամենակարևորն է՝ արվում են միայն Վրաստանում կատարված նմանատիպ է՛լ ավելի արմատական փոփոխություններից 3-4 տարի անց… Այս տեսակետից մեր կառավարությունը նմանվում է Վրաստանի կառավարության պոչից քարշ եկող մի կառույցի, որը դժկամությամբ ու շատ դանդաղ կրկնօրինակում է իր «գործընկերոջը»՝ սեփական երկրի տնտեսությունը ամբողջությամբ չկորցնելու համար… Ակնհայտ է, որ օտարերկրյա այն ներդրումները, որ 5-6 տարի առաջ երբեմն «շշկռվելով» գալիս էին Հայաստան, այժմ ոչ մի դեպքում չեն շրջանցի Վրաստանը… Հայաստանում որոշ թույլտվությունների ու լիցենզիաների կրճատումը, զանազան ընթացակարգերի պարզեցումը պայմանավորված են նախևառաջ Հայաստանի ու Վրաստանի միջև միասնական մաքսային սահման ստեղծելուց (մեր «արևմտյան գործընկերների» պահանջով) բխող բացասական «մարտահրավերներին» քիչ թե շատ դիմակայելու բնազդով… Հայտնի է, որ նման միասնական ընթացակարգերի դեպքում ավելի շատ շահում է այն երկիրը, որն ավելի ազատական և արդյունավետ կազմակերպված տնտեսություն ունի… Մեր պարագայում, թերևս, վնասներն ահռելի կլինեին, եթե գործարարության բնագավառում չարվեին գոնե վերը նշված ուշացած քայլերը… Բայց, միևնույն է, դրանք բավականին դանդաղ են, այնքան դանդաղ, որ համեմատության մեջ մենք միշտ հետ ենք մնում… Այսպես` թեև ինտերնետի որակի և մատչելիության առումով իսկապես Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել 2010 թ.-ին, սակայն աշխարհի գրեթե բոլոր երկրները շատ ավելի արագ են զարգացել այս ուղղությամբ, որի արդյունքում էլ մենք համեմատության մեջ հետ ենք մնացել… Հայաստանը թեև բարելավել է իր ցանցային պատրաստվածության ցուցիչը, սակայն 2010-2011 թթ. համար 8 տեղով հետ է ընկել ընդհանուր ցուցակում… Սա, թերևս, ամենաակնառու օրինակն է, որ եթե նույնիսկ մեր կառավարությունը ճիշտ ուղղությամբ որևէ քայլ կատարում է, միևնույն է, մեր վիճակը հենց այդ ուղղությամբ էլ ավելի է վատանում՝ աշխարհի այլ երկրների համեմատությամբ… Ուստի այդ դրական փոփոխությունների պտուղները մենք այդպես էլ չենք կարողանում տեսնել, ինչպես գործարարության միջավայրի բարելավման պարագայում է, երբ օտարերկրյա ներդրումները ավելանալու փոխարեն, նվազում են…

Այնպես որ, մեզ մնում է նույնիսկ աննշան դրական փոփոխությունների համար (թեկուզ և դրանք շոշափելի արդյունքներ չեն տալիս դանդաղության և ուշացածության պատճառով) շնորհակալություն հայտնել աշխարհին, որ քարշ է տալիս մեզ իր հետևից իր զանազան պահանջներով, մոնիտորինգներով ու «խորհուրդներով», և հատկապես՝ Սաակաշվիլիին, որի իրականացրած բարեփոխումները, ուզենք թե չուզենք, այս կամ այն կերպ ազդում են նաև մեր երկրի վրա՝ անկախ ամեն ինչից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում