Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Տավուշցին հրացանով սպանել է իր կնոջ մասին վարկաբեկիչ լուրեր տարածող աներոջը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Շ.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Արթուրը՝ երկու անչափահաս երեխաների հայր, մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 16-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ն անց 30-ի սահմաններում, Արթուր Շ.-ն Իջևան քաղաքի ջրամբարի հարակից հանդամասում «Չիֆսան» տեսակի որսորդական հրացանով երկու անգամ կրակել և սպանել է աներոջը՝ Վաչագան Ա.-ին:

Արթուր Շ.-ն առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա դիրքորոշմամբ՝ կատարվել է անզգույշ սպանություն, կրակոցներն արձակվել են պատահաբար:

Ամբաստանյալը հայտնել է, որ 2007 թվականին ամուսնացել է հարևանի աղջկա հետ: Ամուսնությունից հետո աները հաճախակի խառնվել է իրենց ընտանեկան կյանքին, ավելին՝ նա վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել դստեր՝ իր կնոջ, ինչպես նաև իր մայրիկի հասցեին:

Արթուր Շ.-ն հայտնել է, թե իր անունով օրինական որսորդական հրացան ունի:

Ըստ ամբաստանյալի՝ 2016 թվականի փետրվարին կնոջ ու մանկահասակ երեխայի հետ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մեկնելուց առաջ հրացանը լիցքավորել էր՝ շնագայլերին կրակելու համար, բայց չէր կրակել ու մոռացել էր, որ հրացանը լիցքավորված է: Այն թողել էր ննջասենյակի զգեստապահարանի գլխին:

Ընտանիքի հետ Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 2016 թվականի օգոստոսին:

Շրջանառվող խոսակցություններից իմացել է, որ աները տարբեր մարդկանց մոտ դստեր՝ իր կնոջ, նաև՝ իր մոր հասցեին անպարկեշտ ու վարկաբեկիչ արտահայտություններ է արել:

Ինքը նախկինում մի քանի անգամ փորձել էր զգուշացնել աներոջը, բայց նա իրեն չէր լսել: Ինքն էլ որոշել է վախեցնել նրան:

2016 թվականի օգոստոսի 16-ի վաղ առավոտյան արթնացել է, որ ընտանի կենդանիներին կերակրի: Տեսել է հարևանությամբ ապրող աներոջը, բարևել է, նա իր բարևը չի առել: Դրանից հետո ինքը նրան ասել է՝ սպասի, խոսելու բան կա:

Մտել է տուն՝ ընտանիքի անդամները քնած էին: Վերցրել է որսորդական հրացանը՝ չհիշելով, որ այն լիցքավորված է:

Գնացել է աներոջ հետևից ու վիճաբանության մեջ է մտել նրա հետ՝ իր ընտանիքի անդամների հասցեին անվանարկող տեղեկություններ տարածելու համար:

Աները չի հերքել, որ անվանարկող արտահայտություններ է արել, ավելին՝ ասել է, թե ինչ ճիշտն է՝ էն է ասել:

Ինքը ցանկացել է նրան վախեցնել: 7-8 մետր հեռավորությունից որսորդական հրացանի փողն ուղղել է նրա վրա, նրան ասել է՝ եթե մի անգամ էլ խառնվի իր ընտանիքի գործերին, այդ զենքով կկրակի: Որպեսզի իր խոսքերը ազդեցիկ տպավորություն թողնեն աներոջ վրա, ինքը ցուցամատը դրել է առջևի  ձգանին, միջնամատը՝ երկրորդ ձգանին ու հաջորդաբար՝ մեկը մյուսի հետևից, քաշել է ձգանները՝ ասեղի հարվածի ձայնը աներոջը լսեցնելու նպատակով:

Բայց իր համար շատ անսպասելի՝ երկու կրակոց է արձակվել: Դրանից հետո իր ականջների մեջ խշշոց է առաջացել, ինքը չի հիշում՝ ինչքան ժամանակ է մնացել այդպես, հետո գոռալով վազել է դեպի անտառ…

Երբ կրակոցները հնչել են, ինքը անակնկալի է եկել, ցանկացել է տուն գնալ, ճանապարհին տեսել է իրենց թաղի բնակչուհի Սիրամարգին: Նա կարծես թե հարցեր է տվել՝ ինչո՞ւ է ինքն իրեն խոսում, ի՞նչ է եղել: Չի հիշում՝ նրա հետ խոսե՞լ է, թե՞ ոչ, հիշում է, որ ինքը թեքվել ու վազել է դեպի անտառ:

Ըստ հարևանուհի Սիրամարգի՝ ինքը Արթուրին տեսել է, նա գոռալով ինչ-որ բան էր ասում, բայց ինքը նրա հետ չի խոսել…

Ըստ Արթուրի՝ անտառում թաքնված ժամանակ երևի հեռախոսով խոսել է ընկերոջ հետ, ում ասել է, թե չի ցանկացել աներոջը սպանել, դա պատահաբար է ստացվել:

Այնուհետև ամբաստանյալը նշել է, որ երբ զենքը վերցրել ու տանից դուրս էր գալիս, մայրն արթուն էր: Մորն ասել է, թե գնում է որսի:

Կրակոցներից հետո զանգել է մորը, ասել է, որ շտապօգնություն կանչեն: Մորն ասել է նաև՝ քանի ես կամ, ձեզ ոչ ոք չի նեղացնի: Ինքը նկատի է ունեցել, որ միշտ մոր և կնոջ թիկունքին կանգնած է լինելու, քանի որ տան տղամարդն ինքն է…

Տուժողի իրավահաջորդը՝ Արթուրի աներձագը, հայտնել է, որ հայրը որպես ջրվար է աշխատել: Ամեն առավոտ գնացել է օրվա կարգավորման ջրամբարից ջուր բաց թողնելու:

Դեպքի օրը՝ ժամը 8-ի սահմաններում, իրեն զանգել է կինը, ով այդ օրը հայրական տանն էր: Նա ասել է, թե Արթուրը որսորդական հրացանը վերցրել՝ գնացել է հայրիկին սպանելու:

Ինքն անմիջապես վեր է կացել, տեսել է՝ հայրը տանը չէ: Վազել է ջրամբարի ուղղությամբ: Ջրբաժանին չհասած՝ փոսի մեջ տեսել է գետնին ընկած հորը՝ արյան մեջ կորած, որովայնի ու կրծքավանդակի շրջաններում վնասվածքներով: Նա մահացած էր…

Արթուր Շ.-ի կինը հայտնել է, որ ամուսինը շատ նեղված է եղել, երբ իմացել է, որ հայրն իր ու մոր հասցեին վարկաբեկիչ լուրեր է տարածել: Ասել է, որ երբ աներոջը հանդիպի՝ երկու բան ունի ասելու:

Կինը ամուսնուն բնութագրել է որպես դյուրագրգիռ անձնավորություն: Երբ ամուսինը կրակոցներից հետո զանգել ու խոսել է մոր հետ, ինքը լսել է, որ նա լաց է լինում, ասում է, թե չի ցանկացել սպանել:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Արթուր Շ.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, այլ հանդիսանում է էմոցիոնալ անկայուն տիպի շեշտված անձ: Արթուր Շ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը Արթուր Շ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար ու դատապարտել է 10  տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի օգոստոսի 18-ից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում