Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Արգամ Աբրահամյանին փոխարինողի անունը պարզ կդառնա նոյեմբերին

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ինչպես հայտնի է, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով ընտրվելով պատգամավոր՝ վայր դրեց Արտաշատի քաղաքապետի լիազորությունները։ Ակնկալվում էր, որ քաղաքապետի թափուր պաշտոնի ընտրություններն Արտաշատում կանցկացվեն հունիսի 18-ին։ Ընդ որում՝ այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց Հանրապետական կուսակցության շարքերը, և որդին էլ «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձավ՝ շատ էր խոսվում այն մասին, որ Արտաշատում ընտրապայքարը հենց ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև բավականին թեժ է անցնելու։ Արգամ Աբրահամյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ հայրը կարող է իր թեկնածուն առաջադրել Արտաշատում։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ թեկնածուն պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրն է՝ փոխքաղաքապետ Դավիթ Պողոսյանը։

Նշվում է նաև, որ քանի որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի՝ Արարատի մարզում ստացած ձայների տարբերությունը քիչ էր, այս ժամանակահատվածը բավարար չէ վերադասավորումներ անելու համար, ուստի ընտրությունները հնարավոր է հետաձգվեն մինչև նոյեմբեր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տեխնիկական որոշ հարցերի շուրջ ժամկետների մեջ չտեղավորվելու պատճառով ընտրությունները կանցկացվեն նոյեմբերին։ Մուկուչյանի խոսքով՝ «որևէ հետաձգում առկա չէ»։

ԿԸՀ նախագահը նշում է՝ դեռևս անցած տարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել էր Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական օրեր, մեկը՝ հունիսի 18-ին, մյուսը՝ նոյեմբերի 5-ին. «Այդ ժամանակ դեռ ընդհանրապես խոսք չկար 2017 թվականի ՏԻՄ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Ընտրական օրենսգիրքը դեռ 2016 թվականին ամրագրել է կանոն առ այն, որ Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններն անցկացվում են նախապես նշանակված օրերից մեկում։ Բայց այդ օրը նշանակելիս պետք է հաշվի առնել որոշ ժամկետներ՝ մենք ունենք ժամկետներ առաջադրման, գրանցման և այլ խնդիրների հետ։ Այդ ժամկետները պետք է հնարավոր լինի պահպանել»։

Մուկուչյանն ընդգծում է. «Ակնհայտ է, որ հունիսի 18-ի մասով մի շարք ժամկետներ արդեն սպառված են՝ առաջադրում, գրանցում և այլն։ Վաղն, ըստ էության, ինքնաբացարկների վերջին օրն է, ժամկետները պահել հնարավոր չէ։ Նշանակում է, որ ընտրությունը կլինի հաջորդ սահմանված օրը, այսինքն՝ նոյեմբերի 5-ին։ Հետևաբար խոսել հետաձգման մասին՝ անտեղի է։ Դուք գիտեք, որ հունիսի 18-ին կան ընտրություններ՝ ինքնաբացարկների վերջին ժամկետը լրանում է հունիսի 8-ին, բայց ինքնաբացարկ տալու համար պետք է որպես թեկնածու ներկայանալ, փաստաթղթեր ստանալ, քարոզարշավ անցկացնել, իսկ այդ ժամկետներն արդեն սպառված են։ Հետաձգման ինստիտուտ այս պարագայում գոյություն չունի։ Ակնհայտ է, որ ամսի 18-ին այնտեղ ընտրություն չի կարող նշանակվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում