Saturday, 08 06 2024
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ

Դավութօղլուն 7 կետանոց վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին

Թուրքական Radikal թերթը, վկայակոչելով կիպրական Filelefteros թերթը, նշում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 7 կետանոց վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին։ Այն ստացել է «ԵՄ-ի արտաքին քաղաքականությանն ուղղված Թուրքիայի մահակը» անվանումը։

Նշվում է, որ հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն առավել սերտացնելու և դրանք նոր հարթակ փոխադրելու համար Դավութօղլուն ներկայացրել է 7 կետերում տեղ գտած այդ առաջարկները, որոնք են.

ա) Թուրքիան պիտի մասնակցի ԵՄ-ի գագաթնաժողովներին, ինչպես մինչև 2005 թվականն էր,
բ) Թուրքիայի արտգործնախարարը պիտի մասնակցի ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովներին, որոնց օրակարգում կլինեն Թուրքիային առնչվող տարածաշրջանային ու միջազգային հարցեր,
գ) Արևմտյան Բալկանների նման, պիտի տարածաշրջանային հարցերին առնչվող քաղաքական պատասխանատուների մակարդակով ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացվեն,
դ) ԵՄ քաղաքական պատասխանատուները ներառվեն ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրների հետ տարվող բանակցություններում, ինչպես որ մինչև 2004 թվականն էր,
ե) Բալկանների համար աշխատանքային խմբի (COWEB) հանդիպումների առավել հաճախակի կազմակերպում,
զ) ԵՄ քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի (PSC) և ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության հանդիպումների առավել հաճախակիացում,
է) ռազմավարական երկխոսության շրջանակներում իրականացվելիք համագործակցության մանրամասների քննարկման համար կոմիտեի ստեղծում։

Հիշեցնենք, որ 1999 թվականի դեկտեմբերի 10-ին ԵԽ-ի` Հելսինկիում տեղի ունեցած գագաթնաժողովում Թուրքիային շնորհվեց ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ:

2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում:

Ներկայումս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում եվրոպական երկրներին պետք է բաժանել 3 խմբի՝ այդ գործընթացի կողմնակիցներ (Մեծ Բրիտանիա, Իտալիա և այլն), հակառակորդներ (Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս և այլն) և չկողմնորոշվածներ (Դանիա և այլն):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում