«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը հետամուտ իր պահանջների կատարմանը` այն է կանխել «Ծածկած շուկայում» կատարվող ապօրինությունները, առաջիկայում, ի թիվս այլ ակցիաների, «Ծածկած շուկայի» հարևանությամբ իրականացնելու է մշակութային միջոցառումներ։
2013 թ. սեպտեմբերի 18-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին Մաշտոցի պուրակում հրավիրում է քաղաքացիական նախաձեռնությունների ու մտահոգ քաղաքացիների խորհրդակցություն` Ծածկած շուկայի և երկրում առկա այլ պրոբլեմներին ավելի արդյունավետ լուծումներ տալու նպատակով ուժերը համախմբելու և միասնաբար գործելու հարցով:








































