Մոսկվայում ուժեղ փոթորկի հետևանքով վեց մարդ զոհվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքային գերատեսչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան՝ գրում է ria.ru-ն:
«Ուժեղ փոթորկի հետևանքով Մոսկվայի հյուսիս-արևելքում և հարավ-արևմուտքում, ինչպես նաև արևելյան հատվածում ծառեր են ընկել փոցով անցնող մարդկանց վրա: Ստացված վնասվածքներից միջադեպի վայրում մահացել է 5 մարդ: Եվս մեկ զոհ է գրանցվել Կիրովոգրադի փողոցում կանգառի կառույցի փլուզման հետևանքով»,- ասել է նա: