Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Արա Բաբլոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության անդամներին:

Արա Բաբլոյանը ողջունել է ՌԱԿ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում և ներկայացրել իր գործընկերներին՝ Էդուարդ Շարմազանովին և Վահրամ Բաղդասարյանին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՌԱԿ-ի կողմից Հայաստանում և Սփյուռքում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը անուրանալի նշանակություն ունեն հայապահպանության ոլորտում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը շուրջ իննսունհինգամյա գործունեության ընթացքում մշտապես կապված է իր ժողովրդին և հայրենիքին:

Արա Բաբլոյանը նշել է. «Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում: Այն մոտեցումները, որոնք կիրառում եք դուք, շատ գնահատելի են. բոլորիս նպատակը պիտի լինեն հայապահպան գործունեությունը և Հայաստանի զարգացումը»:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին և հայրենիքում ապաստան գտած սիրիահայերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ նրանք նոր շունչ, նոր մշակույթ են բերել Հայաստան, և ամեն հայ վստահ է, որ գալով հայրենիք՝ ապահով ու անվտանգ կզգա իրեն այստեղ, քանի որ մեր երկիրն այսօր օրինակելի է պետականաշինության և ժողովրդավարության առումով:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանում և Ադրբեջանում տարբեր գործընթացներ են տեղի ունենում. «Մենք, աչքի առջև ունենալով պատերազմի վերսկսման վտանգը, ստեղծում ենք ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն՝ ի տարբերություն Ադրբեջանի»: Այս համատեքստում խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ խնդիրը ոչ թե տարածքներին է վերաբերում, այլ  մարդու ազատ, անկախ ապրելու իրավունքը պաշտպանելուն:

Արա Բաբլոյանը կարևորել է ավանդական կուսակցությունների դերը ազգային շահի շուրջ միավորվելու գործում. բոլոր հայերի նպատակը պիտի լինի Հայաստանի զարգացումն ու բարգավաճումը:

ՌԱԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր Սերխիո Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին՝ Լևոն Բլխյան(Սիրիա), Հրայր Հովիվյան(Լիբանան), Ժենի Գրիգորյան(Սիրիա), Հայկ Լեփեջյան(Ավստրալիա), Ալեքսան Կարադանյան (Սիրիա):

Սերխիո Նահապետյանը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ, Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման ուղիները:

Կարևորելով հայապահպանության դերը Սփյուռքում՝ Սերխիո Նահապետյանը նշել է, որ արտասահմանում գործող բոլոր կուսակցությունները պիտի միավորեն ջանքերը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման, Հայաստանի և Արցախի անվտանգության պահպանման:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում