Saturday, 25 07 2026
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից

Վճռաբեկ դատարանի նախագահը միջամտում է հօգուտ «ՀայՌուսգազարդի»

Չնայած անցյալ ուրբաթ Սերժ Սարգսյանը ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ հանձնարարեց, որ «արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող և չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից», դատական համակարգի հետ առնչվող որոշ քաղաքացիներ պնդում են, որ Վճռաբեկ դատարանի նախագահը միջամտություն է ունենում վճիռների կայացման գործում: Այսօր այդ առթիվ Սերժ Սարգսյանը նոր բողոք է ստանալու նախագահական նստավայրում:

Խոսքը «Սափեյան եղբայրներ» ընկերության տնօրեն Ժորա Սափեյանի ու «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանի դատական վեճի մասին է, որը սկսվել է 2 տարի առաջ: «Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում ունենք գազալցակայան, որի հաշվիչը 2 տարի առաջ եկան «ՀայՌուսգազարդից» տարան ստուգաչափման: Մինչ տանելը հաշվիչի վրա եղած համարակալված բոլոր կնիքներն արձանագրվել են, մոտ 10 կնիք է լինում: Տարան գործարանում ստուգման, արձանագրեցին, որ հաշվիչը նորմալ աշխատել է, և որ ոչ սպառողը, ոչ մատակարարը վնասներ չեն կրել: Բայց հաշվիչը քանդելու ժամանակ հայտնաբերեցին, որ մի պտուտակ թույլ է ձգված, որը սակայն նույն գործարանի մասնագետը, որը միևնույն ժամանակ չափագիտության ինստիտուտի ներկայացուցիչ է, հավաստիացում է, որ այդ պտուտակից չի կարող լինի չարաշահում, եթե լիներ՝ համակարգչով ցույց կտար, բայց դա համարվեց միջամտություն, թեև կնքված հաշվիչի աշխատանքին միջամտելն անհնար է, և ավելի քան 7 մլն դրամ տուգանք դրեցին ինձ վրա»,- «Ժամանակի» հետ զրույցում պատմեց մեր խմբագրություն եկած Ժորա Սափեյանը՝ հավելելով. «Եթե հաշվիչի կնիքները բոլորը տեղում են, էս դեպքում մեջը մի բոլտ պակաս կլինի, թե չէ, ինձ վերաբերվո՞ւմ ա: Այդ դեպքում ինչի համար ա կնիքը»:

2011 թվականին «Սափեյան եղբայրներ» ընկերությունը հայց է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի` գազի ծավալների վերահաշվարկը չեղյալ համարելու պահանջով, և դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ քաղաքացու հայցը բավարարվել է: «Ես ապշեցի, որ Հայաստանում արդարադատություն կա, բայց «ՀայՌուսգազարդը» դիմեց Վերաքննիչ, ու Վերաքննիչը բեկանեց վճիռը, վճիռը նույն ձևով գրեցին, միայն ավելացրել են, որ ուղարկում են հետքննության, ուրիշ բան չեն փոխել»,- ասաց Սափեյանը:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի նոր քննության արդյունքում դատավոր Գոհար Խաչատրյանը հօգուտ «Սափեյան եղբայրների» կայացված վճռով հայցը մերժել է: Ըստ Սափեյանի՝ դատավորը հաշվի չի առել, որ Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետ Սուրեն Վարդանյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել` ներկայացնելով փորձաքննության կատարման կարգը, նշելով, որ առկա չորս պտուտակներից մեկի թույլ ձգված լինելը կամ նույնիսկ բացակայությունը չէր հանգեցնի և չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման: Ըստ Ժ. Սափեյանի՝ սարքի ապամոնտաժումն իրականացրած անձինք` Վարդան Տոնապետյանը և Հովհաննես Գրիգորյանը, որպես վկա դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ հանված գազահաշվիչի կնիքներն ամբողջական են եղել, փոխված չեն եղել, արտաքին վնասվածքներ և անսարքություններ չեն եղել, իսկ առանց կնիքները հանելու, վնասելու կամ ամբողջականությունը խախտելու հնարավոր չէ գազահաշվիչի նկատմամբ արտաքին միջամտություն ցուցաբերել: «Ես դիմել եմ նաև Չեխիայում տվյալ հաշվիչն արտադրող ընկերությանը և էնտեղից ստացել եմ պատասխան, որ այդ պտուտակից գազի ծավալի կամ ծախսի վրա ազդող խախտում չի կարա լինի, այդ փաստաթուղթը կցված է դատարանի գործերի մեջ»,- պնդեց հայցվորը:

Ժ. Սափեյանի փաստաբան Վահե Հովսեփյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նոր վճռի դեմ: Փաստաբանի պնդմամբ՝ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, 122-րդ հոդվածը և իսպառ անտեսել և չի գնահատել այն փաստը, որ` «Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման/փոխարինման 12.12.2011թ. ակտի համաձայն` պլանային ստուգաչափման նպատակով նույն օրը հանվել է «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գտնվող G-650 տիպի թիվ 0039572 գազահաշվիչը, որը տեղադրված է եղել 23.12.2008թ.: Իսկ նույն ակտի 7-րդ կետի համաձայն` հանված գազահաշվիչի «կնիքները ամբողջական են, արտաքին վնասվածներ և անսարքություններ չկան»: Ըստ փաստաբանի՝ դատարանը նենգափոխել է փորձագետի պատասխանը, որպես հաստատված փաստ նշելով, թե` «Փորձագետը գործի քննությամբ հաստատեց, որ արտաքին միջամտությունը միտումնավոր է, որը կարող է հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման», մինչդեռ դատավորի հարցին, թե` «Տվյալ դեպքում Դուք ընդունո՞ւմ եք, որ այդ պտուտակը արտաքին միջամտության կարող էր հանգեցնել», փորձագետը պատասխանել է. «Գիտեք ոնց, հարգելի դատարան, էս մեկ բոլտով հիմա եթե ես ասեմ հանգեցրել է, դա չի հանգեցրել»:

Սեպտեմբերի 19-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր Լևոն Գրիգորյանի և դատավորներ Գոհար Մատինյանի ու Արմեն Թումանյանի նախագահությամբ, հրապարակելու է իր որոշումը Սափեյանն ընդդեմ «ՀայՌուսգազարդի» գործով, սակայն Ժ. Սափեյանը տեղեկություններ ունի, որ ճնշումներ կան վճռի առթիվ Վճռաբեկ դատարանի ու արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի կողմից, որպեսզի վճիռը լինի հօգուտ «ՀայՌուսգազարդի»: Որոշ տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանի ընտանիքի հետ: «Ինձ արդարադատություն ա պետք, ուրիշ բան պետք չի: Մինչև վերջ գնալու եմ, ամեն տեղ դիմելու եմ»,- պնդեց Ժ. Սափեյանը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահից երեկ չհաջողվեց ստանալ վերոնշյալի առթիվ մեր գրավոր հարցերի պատասխանները: Կփորձենք պատասխաններ ստանալ այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում