Monday, 13 07 2026
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Որտե՞ղ է հանձնվում Ղարաբաղը

Երբ ակտիվանում են Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված իրադարձությունները, Հայաստանում բնականորեն տագնապ է առաջանում այդ կապակցությամբ:

Տագնապի պատճառները մի քանիսն են: Նախ, որպես կանոն, հակամարտության կարգավորման հետ կապված իրադարձությունները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են ակտիվանում առանց Հայաստանի: Հարցը քննարկում են Թուրքիան ու Ամերիկան, Ֆրանսիան ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան, Ադրբեջանն ու Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկ Հայաստանը այդ ամենում երբեմն երևում է էպիզոդիկ դերում ու հետո կրկին երկար ժամանակով հայտնվում լուսանցքում: Դրանից բացի, հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացումը Հայաստանում տագնապ է առաջացնում դրա համատեքստում արտահոսքերի կամ միջնորդների հայտարարությունների բովանդակությունից ելնելով:

Բանն այն է, որ այդ բովանդակության մեջ Ղարաբաղի կարգավիճակի, ինքնորոշման մասին խոսակցությունների տոկոսը շատ քիչ մաս է կազմում, փոխարենը գերակշռում են տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի մասին խոսակցությունները: Եվ վերջապես երրորդ ու թերևս ամենաէական գործոնը, որը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացումից Հայաստանում առաջացնում է միանգամայն բնական տագնապներ՝ Հայաստանի իշխանության ձևավորման սկզբունքն է, որը հիմնված չլինելով հանրային բազայի վրա՝ իշխանությանը արտաքին ասպարեզում դարձնում է խոցելի և առաջացնում է արտաքին հարցերում զգալի զիջումների գնալու վտանգներ:

Չնայած այդ երրորդ գործոնի տևականությանը, որը մեկնարկել է 1990-ականների կեսերից և հետագա տարիների ընթացքում կատարելագործվել և «ինստիտուցիոնալացվել», այդուհանդերձ առայժմ չի եղել Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանության որևէ առարկայական զիջում: Այդ իսկ պատճառով Ղարաբաղի հարցում իշխանական քաղաքականությունը գնահատելու առումով հիմնականում ելակետեր են ընկալվում մասնակից կողմերի դիվանագիտական հայտարարությունները, տեղեկատվական արտահոսքերը, որոնց վրա կառուցվում են դատողություններ, կատարվում են վերլուծություններ, արվում են կանխատեսումներ: Բայց այդ ամենն իրականում առաջ է բերել մեկ այլ վտանգ, որն իր խորությամբ թերևս գերազանցում է վերը թվարկված բոլոր գործոնները, որոնք Հայաստանում օբյեկտիվ տագնապներ են առաջացնում Ղարաբաղի հարցի կարգավորման հեռանկարի կապակցությամբ:

Խոսքն այն վտանգի մասին է, որը կարող է դրսևորվել հանրային բթացման կամ անտարբերության ձևով: Հայտնի պատմություն կա՝ կապված խաբեբա հովվի հետ, որը գյուղացիների գլխին կատակ անելով զվարճանալու համար անընդհատ բղավում էր իբր գայլերի հարձակման մասին և օգնություն էր խնդրում: Եվ ամեն անգամ գյուղացիները հավաքվում էին, շնչակտուր վազում օգնության, բայց հասնելով տեղ՝ տեսնում էին, որ հովիվը պարզապես զվարճանում էր: Իսկ մի օր էլ, երբ գայլերն իսկապես հարձակվել էին, հովիվի բղավոցներին գյուղացիներից որևէ մեկն այլևս չէր արձագանքում, քանի որ հավատացած էին, որ այդ բղավոցները ընդամենը հերթական կատակն են: Հայաստանում, Ղարաբաղի հարցի հետ կապված, կա հենց այդ պատմության «վերարտադրության» վտանգ:

Այդ վտանգը առաջանում է նրանից, որ Ղարաբաղի հարցի կապակցությամբ հանրային պատկերացումների շրջանակը հասարակական-քաղաքական միավորների գերակշիռ մասի «ջանքով» ձևավորվում է առանց առարկայական հենքի: Այլ կերպ ասած՝ «Ղարաբաղը ծախելու» թեզի տարաբնույթ շրջանառությունը, և այդ ֆոնին Ղարաբաղի դեռևս «ծախված» չլինելը հասարակության մոտ որոշակի անլրջության և նաև ապատիայի տարրեր է առաջացնում Ղարաբաղի հարցի շուրջ հնչող տագնապների հանդեպ: «Ղարաբաղը ծախելու» այդ մեղադրանքները, որ սկսեցին հնչել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին ու հետագայում բումերանգի նման եկան նաև նրանց ուղղությամբ, ովքեր դարձել էին այդ մեղադրանքի «կնքահայրերը», հասարակության համար արդեն դարձել են ոչ թե ահազանգ, տագնապ, այլ ընդամենը առօրյա անցուդարձի պես մի բան, քանի որ այդ ամենում միակ առարկայականն ու շոշափելին մնում է այն, որ Ղարաբաղը դեռ «ծախված» չէ: Իսկ հասարակության պատկերացումներում, ի վերջո, գերիշխողն այն է, ինչը շոշափելի է, առարկայական: Մարդիկ հասկանում են, երբ հնչում են տագնապներ, տագնապալի կանխատեսումներ, բայց երբ դրանք նույնիսկ հիմնվում են գերպրոֆեսիոնալ և խորը վերլուծությունների վրա, միևնույն է, ինչ-որ պահից օբյեկտիվորեն կորցնում են հանրային պիտանելիության ժամկետը, քանի որ հասարակական տրամադրությունների պարագայում անժամկետ են միայն այն խնդիրները, որոնք հասարակության համար շոշափելի են:

Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է Ղարաբաղի հարցի մասին այլևս որևէ տագնապ չհնչեցնել, որևէ ահազանգ չտալ, որևէ վտանգի մասին վերլուծություն կամ կանխատեսում չանել: Իհարկե ո՛չ, առավել ևս, որ այդ ամենի համար բավարար հիմք այնուամենայիվ կա: Խնդիրն այն է, որ պետք է վերանայել Ղարաբաղի հարցում հանրային պատկերացումների սանդղակը և այն բարձրացնել «Ղարաբաղը ծախելու» մեղադրանքի մակարդակից վեր: Դա կօգնի նաև, որպեսզի Ղարաբաղի հարցը ներքաղաքական օրակարգում գտնի այն օպտիմալ տեղը, որը պետք է ունենա: Խոսքն այն մասին է, որ այդպիսով հարցը կդադարի իշխանության համար լինել քաղաքական ընդդիմախոսության հանդեպ հուսալի զրահ, երբ ցանկացած լարված իրավիճակում իշխանական քարոզչամեքենան անմիջապես սկսում է հանրությանն ահաբեկել, որ եթե որևէ մեկը ժողովրդավարության համար պայքարը ավելի բարձր դասի Ղարաբաղի հարցից, ապա Հայաստանը կդառնա արտաքին ճնշումների համար խոցելի երկիր, իսկ միջազգային հանրությունն էլ հենց դրան է սպասում, որ մեզ Ղարաբաղի հարցում ծնկի բերի:

Տարիներ շարունակ ահա այդ բանաձևի միջոցով իշխանությունը Հայաստանում պաշտպանվում է ժողովրդավարության համար պայքարի առանցքային հանգրվաններում՝ խաղալով քաղաքացիների որոշակի զգացմունքների վրա: Բարձրացնելով Ղարաբաղի հարցի կապակցությամբ հանրային պատկերացումների և վերաբերմունքի մակարդակը՝ հնարավոր կլինի Ղարաբաղի հարցը ձերբազատել այդօրինակ շահարկումներից: Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար: Դրա համար պետք է թերևս հասարակությանը բացատրել հետևյալը. Ղարաբաղի հարցի կարգավորման բուն գործընթացը դա Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման գործընթացն է:

Հայաստանի համար ըստ էության չկա և չի կարող լինել կարգավորման այլ, ավելի կարևոր և լուրջ գործընթաց, քան պետության արդիականացման գործընթացը: Պետք է փոխել հանրային այն պատկերացումը, թե Հայաստանը չի զարգանում, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված չէ: Հակառակը՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Հայաստանը չի զարգանում: Հայաստանը չի զարգանում, և հետևաբար չի զարգանում նաև պատերազմի դաշտում տարած հաղթանակը, որովհետև այն զարգացման խթանից կամ նախադրյալից կարծես թե սահուն կերպով վերածվեց բեռի, զարգացման գնի:

Հասարակությանը պետք է բացատրել, որ ի վերջո խոսքը Ղարաբաղը «ծախելու» կամ «հանձնելու» մասին չէ, այլ թերևս Հայաստանը «ծախելու» կամ «հանձնելու» մասին: Պետք է հանրային գիտակցության մեջ փոխել «կցակառույցի» մասին պատկերացումները, որոնք մեծապես առկա են Ղարաբաղի հարցում: Պետք է բացատրել և հստակ ներկայացնել, որ ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ է անում կամ ասում իշխանությունը Վաշինգտոնում կամ Վաշինգտոնին, Փարիզում կամ Փարիզին, Մոսկվայում կամ Մոսկվային, Անկարայում կամ Անկարային, Ցյուրիխում, Լոնդոնում կամ Ցյուրիխին ու Լոնդոնին:

Կարևորն այն է, թե ինչ է անում իշխանությունը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում, Կապանում, Գորիսում, Բերձորում, Ստեփանակերտում, Հադրութում, շրջաններում և գյուղերում: Այդտեղ է հանձնվում կամ պահվում Ղարաբաղը, իսկ թե որտեղ է ակտիվանում կարգավորման գործընթացը՝ արդեն դառնում է երկրորդական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում