Saturday, 25 07 2026
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Հովիկ Աբրահամյանին ժամանա՞կ են տալիս

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը armtimes.com-ին ասել է, թե Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կարող է հունիսի 18-ից հետաձգվել նոյեմբեր: Մուկուչյանը դա պայմանավորում է ֆորմալությամբ: Նա ասել է, որ կան ՏԻՄ ընտրության համար սահմանված օրեր, տարվա մեջ մի քանի անգամ: Դրանցից մեկը հունիսի 18-ն է, իսկ հաջորդը՝ նոյեմբերին: Մուկուչյանն ակնարկել է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրության ընթացակարգը կարող է ուղղակի չտեղավորվել մինչև հունիսի 18-ը ժամկետի մեջ:

Երբ Հայաստանում իշխանությունը դիմում է ֆորմալությունը պահելուն, բծախնդիր է դառնում ֆորմալության հարցում, կնշանակի, որ կա դրա քաղաքական անհրաժեշտությունը: Եվ հետաքրքիր է, որ քաղաքապետի ընտրության հնարավոր հետաձգման մասին խոսակցությունը ծավալվում, ազդակը հղվում է այն բանից հետո, երբ նախկին վարչապետ և նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հայտարարել էր, որ հայրը պատրաստվում է իր թեկնածուին առաջադրել քաղաքապետի ընտրությանը, և, այսպես ասած, ազգակցական շրջանակում որոշումը արդեն կայացված է: Դրանից հետո ահա պարզվում է, որ իշխանությունը մտադիր է հետաձգել ընտրությունը, քանի որ ժամանակը չի բավարարում մինչև հունիսի 18:

Հազիվ թե կասկած լինի առ այն, որ ցանկության և անհրաժեշտության դեպքում իշխանությունը կհասցներ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ընտրությունը տեղի ունենար հունիսին, և Ատաշատի քաղաքապետի հարցը բաց չմնար մինչև նոյեմբեր: Մեծ հաշվով, իհարկե, այստեղ խնդիր չի լինի, ի վերջո՝ հանրապետության երրորդ քաղաքի քաղաքային իշխանության հարցն է արդեն մի քանի ամիս բաց, օդից կախված, և մեծ հաշվով ոչինչ էլ չի լինում: Չէ՞ որ Հայաստանի դե ֆակտո կառավարման համակարգը իրականում բոլորովին այլ է, քան պետական կամ համայնքային ինստիտուտների կառուցվածքը:

Այդուհանդերձ, Արտաշատում իրավիճակը հետաքրքիր է, քանի որ այստեղ ներկլանային, ներիշխանական դիմակայություն է: Այդ համատեքստում է ուշագրավ, որ թեկնածու առաջադրելու մասին Հովիկ Աբրահամյանի փաստացի հայտարարությունից հետո իշխանությունը հայտարարում է ընտրությունը հետաձգելու հավանականության մասին: Ո՞ւմ է դրանով տրվում ժամանակ շահելու և պատրաստվելու հնարավորություն՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ իշխանությունն ինքն է իր համար ժամանակ շահում Հովիկ Աբրահամյանի հետ, այսպես ասած, դիմակայությանը պատրաստվելու համար:

Չնայած Աբրահամյանը հեռացված է իշխանությունից, այդուհանդերձ՝ նա Արարատի մարզում, իհարկե, տնօրինում է որոշակի ռեսուրսների, և Արտաշատի քաղաքապետի պաշտոնը գոնե անկասկած նրա քաշային կատեգորիայից է: Բայց եթե, իհարկե, իշխանությունը սկզբունքային խնդիր չդնի կենտրոնական մակարդակով կամ պարզապես Սերժ Սարգսյանի մակարդակով խոչընդոտել դրան: Իսկ այդպիսի խնդրի հավանականությունը հարաբերական է, և ամենևին աներկբա չէ, որ Սերժ Սարգսյանը սկզբունքորեն կարող է դնել նման խնդիր: Հետևաբար չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանին տալիս են լավ պատրաստվելու ժամանակ, որովհետև ՀՀԿ-ն երևի թե պատրաստվելու ժամանակ ուներ, առավել ևս, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀԿ-ն անցկացրել է համապետական ընտրություն նաև Արտաշատի շրջանակում:

Ինչի՞ համար է Հովիկ Աբրահամյանը պետք Սերժ Սարգսյանին: Սա հարց է, որի կոնկրետ պատասխանն առայժմ չի նշմարվում: Կա հռետորական պատասխան՝ Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարիների ընթացքում ցույց է տվել, որ ներքաղաքական որևէ սուբյեկտի չի դիտարկում վերջնականապես «անպետք»:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում