Saturday, 25 07 2026
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

Ավստրիայում մայիսի 16-ից 18-ը կայացած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսում Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2017 թ. մայիսի 16-ից 18-ը Ավստրիայի Հա նրապետություն Սանկտ Յոհանն իմ Պոնգաու քաղաքում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ:

Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով: Հանդես եկան Ավստրիայի ներկայացուցիչը և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, Եվրոպոլի գործադիր տնօրենի տեղակալ Ուիլ վան Գեմերթը, անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի օրակարգի առաջնային հարցերից մեկը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղ երի ընտրության անցկացումն էր, որի համար հայտ էին ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը: Քվեարկությունների արդյունքում Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ընտրվեցին Հայաստանը և Ավստրիան:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումն եր ընդունող հիմնական մարմին է:

Հայաստանի Ինտերպոլի եվրոպական կոմիտեում 2005-ից հետո արդեն իսկ երկրոդ անգամ ընտրվելու չափանիշն ու պայմանը միջազգային ասպարեզում հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության դերն է, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի բարձր վարկանիշը:

Առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանի:

Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար կարևոր և սպառնալիք ներ կայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, սահմանային անվտանգության վերահսկողությանը և այլն:

Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի համար հատուկ ռազմավարության մշակմանը, երկրների միջև ոստիկանական համագործակցությանը, փոխըմբռնման ու վստահության հաստատմանը, ինչը շատ կարևոր են մարդկությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար:

Անդրադառնալով ԱԿԲ-ների համար մշակված նոր ստանդարտներին, ընդգծվեց, որ դրանց կատարումը որակական նոր մակարդակ է ապահովելու ոստիկանական միջազգային համագործակցության բնագավառում: Անդամ երկրներին կոչ արվեց ավելի արդյունավետորեն օգտագործել ԱԿԲ-երի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները և հնարավորությունները, որպեսզի ազգային ոստիկանության ծառայությունները առավելագույնս օգտվեն Ինտերպոլի մասնագիտական անհաժեշտ օժանդակությունից:

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում հավանության արժանացավ և ընդունվեց Ինտերպոլի եվրոպական կոմիտեի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբի Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարական պլանի հիման վրա կազմված 2017-2020 թթ. գործունեության պլանը:

Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և ծավալվեցին քննարկումներ: Քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին 3 առաջարկություններ:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ավստրիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնո ւթյան և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում