Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Լիբիայի ավիաբազայում խաղաղ բնակիչների սպանությունները կարող են ռազմական հանցագործություն համարվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն անհանգստություն է հայտնել ավիաբազայի վրա հարձակման հետ կապված, որի հետևանքով ավելի քան 140 մարդ է զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Շաբաթ երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական անձանց սպանությունները կարող են ռազմական հանցագործություն համարվել:

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լիբայի հարավային Բրաք-էշ-Շաթի ավիաբազայում ռազմական սրումից և բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և վերականգնել հանգստությունը: Նա հատկապես մտահոգված է զոհերի մեծ թվով, նաև խաղաղ բնակիչների նկատմամբ հաշվեհարդարի մասին տեղեկություններով, որոնք եթե հաստատվեն, կարող են ռազմական հանցագործություն համարվել»,- ասվում է կոմյունիկեում:

Գուտերիշը նշել է, որ ընթացիկ իրավիճակը Լիբիայում հիշեցում է հակամարտության ռազմական լուծման բացակայության մասին: Սրա հետ կապված՝ նա լիբիական բոլոր կողմերին կոչ է արել կենտրոնանալ ձգձգվող ճգնաժամի քաղաքական կարգավորման վրա:

Բրաք-էշ-Շաթի բնակավայրի մերձակա ավիաբազան գրոհել էին հինգշաբթի առավոտյան միաժամանակ մի քանի ուղղություններով: Վերջին տվյալներով՝ ավելի քան 140 մարդ է զոհվել՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ:

France Presse գործակալության հաղորդմամբ՝ հարձակումն իրականացրել են Տրիպոլիի կառավարությանը դաշնակից խմբավորումները, սակայն Ազգային համաձայնության կառավարությունում արդեն հերքել են մասնակցությունը հարձակման՝ դատապարտելով այն և հայտարարելով, որ ոչինչ չեն իմացել պատրաստվող գրոհի մասին։

Ներկայում Լիբիայում երկիշխանութուն է տիրում։ Երկրի արևելքում՝ Տոբրուկ քաղաքում, նստում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, իշխում է ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում