Saturday, 11 07 2026
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Հո Շմայսի՞ն չէին նշանակի Ազգային ժողովի նախագահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

– Պարոն Ռուբինյան, Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը խոստովանեց, որ նախկինում իր գործընկերոջ փոխարեն քվեարկել է: Այնուամենայնիվ, նման արարք թույլ տված մարդը կարո՞ղ է այսօր հսկել մյուս պատգամավորների օրինական աշխատանքը:

– Ողջունելի ազնվություն է: Որ խոստովանել է, ուրեմն զղջում է:

– Ինչպե՞ս եք գնահատում նոր խորհրդարանը որակի առումով: Կարելի՞ է այն նախորդից քայլ առաջ համարել:

– Կեղծված ընտրություններով ձևավորված Ազգային ժողով է: Ձևավորված բառը այս դեպքում հարմար էլ չէ: Շատ վատ եմ գնահատում: Չեմ կարծում, որ այս ԱԺ-ն ներկայացնում է մեր ժողովրդի շահերը, ներկայացնում է այն ըստ համամասնությունների կամ ձգտումների: ԱԺ-ն ստեղծված է, ինչպես և սահմանադրական փոփոխությունները, սպասարկելու մեր երկրում իշխանությունը բռնազավթած ուժին՝ Հանրապետական կուսակցությանը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

– Կարծում եք՝ ընդդիմության ներկայացվածությունը բավարար չէ՞, չի՞ արտահայտում հասարակական տրամադրվածությունը: «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները 40 պատգամավոր ունեն:

– Իմ կարծիքով՝ իշխանության ներկայությունն է ավելի շատ, քան պետք է լիներ: Իսկ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն երբեք չի եղել և չի էլ լինի: Նա ի՞նչ խորհրդարանական ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանի դաշինքը ստեղծվել է միայն նրա համար, որ ընդդիմությունից ձայներ խլի, և նա իր այդ դերակատարությունը փայլուն իրականացրեց: Իսկ «Ելք»‑ը ընդդիմություն է:

– Իսկ այս ընդդիմությունը սուր, քննադատական ելույթներ ունենալուց բացի, կարո՞ղ է խորհրդարանում քաղաքական ինչ-որ գործընթացներ ծավալել:

– Կարող է, եթե իր առջև այդպիսի նպատակ դնի, և ի զորակցություն իրեն՝ փորձի նաև փողոցային միջոցառումներով աջակցություն ստանալ: Այդ դեպքում ինչ-որ բանի կարող է հասնել, հակառակ պարագայում՝ պարզապես ելույթներ, պարզապես հանցագործությունների, չարաշահումների վեր հանում և վերջ: Դա էլ ինչ-որ չափով դրական է, բայց մեր կյանքում փոփոխություն չի կարողանա մտցնել:

– Այս Ազգային ժողովը լինելու է խորհրդարանական կառավարման համակարգի խորհրդարանը, որն ունենալու է մեծ լիազորություններ, վերահսկելու է կառավարության ու այլ մարմինների գործունեությունը, վերջապես իշխանության թևերի միջև հակակշռություն պետք է ստեղծի: Այս որակը կարո՞ղ է դա անել: Տարիներ շարունակ համարել ենք, որ ԱԺ-ն ընդամենը կառավարության նախագծերի դակողն է: Սա կարո՞ղ է հակադրվել կառավարությանը:

– Նման նպատակ չկա էլ: Ես արդեն ասացի, թե այս խորհրդարանն ինչի համար է ստեղծված: Այդ ամենը ճռճռան, բարի խոսքեր են, իրականում խորհրդարանը ձևացնելու է, որ ժողովրդավարական մարմին է: Իրականում իշխանությունը, գիտեք, թե որտեղ է և ում ձեռքին է: Իսկ ԱԺ այս նախագահի՝ ըստ էության ապաքաղաքական ընտրությունը, եթե ավելի ճիշտ գնահատենք՝ նշանակումը հենց դրա մասին է վկայում, թե ինչ դեր է ունենալու:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց Արա Բաբլոյանի վրա, այն դեպքում, երբ շրջանառվում էին ավելի երիտասարդ և քաղաքական դեմքերի՝ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և այլոց անունները:

– Կարծում եմ, որ դա Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունն է, իրենից ավելի թույլ, գորշ մարդկանց բերել: Քաղաքական դեմքերը կամ քաղաքական հավակնություններ ունեցողները երկար չեն մնում, նախկինում տեսել ենք նման բաներ:

– Այսինքն՝ Դուք համաձայն չե՞ք այն գնահատականների հետ, որ Արա Բաբլոյանը Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի կոմպրոմիսային թեկնածուն է:

– Ա. Բաբլոյանը շատ լավ բժիշկ է, գուցե առողջապահության շատ լավ կազմակերպիչ է, բայց ես չեմ տեսել նրա քաղաքական գործունեությունը, չգիտեմ, թե որն է նրա քաղաքական հավատամքը: Ենթադրենք՝ Հանրապետական կուսակցության անդամ է դարձել ինչ-որ պահի, բայց ինչ-որ պահի շատերն են դառնում՝ չիմանալով, թե ով է Գարեգին Նժդեհը: Ա. Բաբլոյանի գործունեությանը ծանոթ չեմ, նրա մտքերը չեմ լսել: Լավ բժիշկ է, հիմա էլ դրել են, որ խորհրդարանի լավ նախագահ լինի: Իսկ Ս. Սարգսյանի համար լավ խորհրդարանի նախագահը նա է, ով իր համար որևէ խնդիր չի ստեղծի՝ ի տարբերություն նախորդների: Կամ պիտի փորձի նաև Գալուստ Սահակյանի նման ծիծաղի առարկա չդառնալ: Այդքանը բավարար է, հո Շմա՞յսին չէին նշանակի: Ոչ մի ակնկալիք էլ չկա: Մեր հասարակության համար ինչ տարբերություն՝ Բաբլոյանը կլինի Ս. Սարգսյանի կամակատարը, թե՞ Արփինե Հովհաննիսյանը կամ Է. Շարմազանովը: Դա անգամ քննարկելու հարց չէ:

– Իսկ կարո՞ղ ենք համարել, որ հատկապես այս ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում այլևս չկան քաղաքական գործընթացներ կամ դրանք խորը թաղվեցին:

– Միշտ էլ դրանք թաղված են եղել: Քանի տարի է Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենում, քանի տարի է Ս. Սարգսյանը բռնազավթել է իշխանությունը: Ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, ինչ-որ բան չի ծնվել, որ թաղվի, հույս չի եղել, որ հիմա էլ հուսախաբ լինենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում