Thursday, 16 07 2026
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանվել է չորս երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 11-ից մինչև 17-ը գրանցված երկրաշարժերից 11-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2-ը գրանցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում`

  • մայիսի 14-ին, ժամը 19:24-ին, M=0.7, Արտաշատ քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք,
  • մայիսի 15-ին, ժամը 00:50-ին, M=0.8, Աբովյան քաղաքից 20 կմ դեպի արևելք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մայիսի 11-ին 6-7 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.8) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Շիրվան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով Սաբիրաբադի շրջանում բնակիչները խուճապահար լքել են տները: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Արցախում և Սյունիքի մարզում, մասնավորապես Ստեփանակերտ, Հադրութ, Կապան և Մեղրի քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Մայիսի 11-ին և 13-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.5) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Օզալպ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք և Դողուբայազեթ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Մայիսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ է գրանցվել: Մայիսի 11-ին Ատլանտյան օվկիանոսի հարավում՝ Հարավային Սանդվիչյան կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Հաջորդ օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էլ Սալվադորում՝ նավահանգստային Ակահտուլա քաղաքից 73 կմ դեպի հարավ: Մայիսի 15-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի Նամատանայի քաղաքից 39 կմ դեպի հարավ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Նշված ժամանակահատվածում տարածաշրջանից դուրս գրանցվել է նաև 6.0 մագնիտուդից ցածր՝ 5.4 և 5.6 մագնիտուդով երկու երկրաշարժ, որոնց հետևանքով եղել են զոհեր և ավերածություններ: Մայիսի 11-ին Չինաստան-Տաջիկստան սահմանային գոտում` Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանի Կաշգար քաղաքից 215 կմ հարավ-արևմուտք, գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Երկու րոպե անց հաջորդել է 5.0 մագնիտուդով երկրորդ ցնցումը, իսկ մեկ ժամ անց` 4.0 մագնիտուդով ևս մեկ ցնցում: Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել 23-ը: Ավերվել կամ վնասվել են 1500 տարբեր շինություններ, հիմնականում` բնակելի, շուրջ 790 մարդ մնացել է անօթևան, տուժած շրջաններից տարհանվել է 9200 մարդ: Ընդհանուր թվով տուժել է 12000 բնակիչ:

Մայիսի 13-ին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքմենստան սահմանային գոտում՝ Բոժուրդ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 3 մարդ, տուժել` 400-ը: Երկրաշարժից տուժել է հյուսիս-արևելյան Հորասան նահանգի 100 բնակավայր, ավելի քան 10 գյուղ ավերվել է 60-70%-ով: 11 գյուղում ժամանակավորապես դադարեցվել էր գազա-, ջրա-, էլեկտամատակարարումը: Որոշ լեռնային շրջաններում երկրաշարժին հետևել էր սողանք ու քարաթափում, որի արդյունքում արգելափակվել էր 12 ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում