Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հանգուցյալ պատգամավորի 2 կանայք դատարանում կիսել են նրա հարստությունը. խաբված բնակիչներին բաժին չի հասել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո էլ Ամիրյան 4/4 հասցեի բնակիչները չեն կարողանում հասնել խնդրի լուծմանը և հետ ստանալ իրենց բնակարանները:

Հիշեցնենք, որ Ամիրյան 4/4-ի բնակիչները մինչ օրս պայքարում են իրենց բնակարանների համար, որն իրենց ձեռքից ժամանակին խլել է Հովիկ Աբրահամյանը՝ մարդկանց բնակարանների տեղում կառուցելով իր և որդուն պատկանող Hotel National հյուրանոցային համալիրը, որը սկզբում Հովիկ Աբրահամյանին չի պատկանել: Հյուրանոցը սկզբում կառուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանը, որի մահից հետո Հովիկ Աբրահամյանը պարզապես խլել է շենքը Գասպարյանի ընտանիքից:

Բնակիչներին խոստացել էին բնակարաններ տրամադրել հյուրանոցի հետնամասում կառուցվող շենքում, սակայն բնակարանները առ այսօր ավարտուն տեսքի չեն բերվում: Առկա են միայն պատերը, չկա կոմունիկացիա՝ լույս, ջուր, գազ, վերելակ, դուռ , պատուհան, ոչինչ: Բնակիչների երկարատև պայքարն արդյունք չի տալիս: Վարչապետին, նախագահին գրված նամակները ի վերջո հասցեագրվում են քաղաքապետարան, որտեղից էլ նրանց տեղեկացնում են, որ իրենք ժամանակին համաձայնության են եկել այդ տարածքների շուրջ, թուղթ են ստորագրել, որ բնակարանը ավարտված տեսքով հանձնվել է իրենց, ստացել են սեփականության վկայականները, կնքվել են հաշտության համաձայնագրեր, և հիմա ոչինչ անել հնարավոր չէ:

Հուսահատված բնակիչները վերջին անգամ երեք օր առաջ են վարչապետին նամակ գրել, նամակում հատուկ խնդրել են այն չվերահասցեագրել քաղաքապետարան, սակայն նամակը կրկին կառավարությունից հասցեագրել են քաղաքապետարան, որտեղից էլ նույն պատասխանն են տվել, որ իրենք համաձայնագիր են կնքել ժամանակին, բայց տեղեկացրել են, որ կառուցապատող հանգուցյալ Մելիք Գասպարյանի կինն ու որդին որոշել են դուռ և պատուհաններ տեղադրել, իսկ մնացած աշխատանքները կմնան բնակիչների վրա:

«Բայց կոմունիկացիան է հետաքրքիր, թքած իրենց դուռ-լուսամուտի վրա, դա մի քանի հարյուր դոլարի պատմություն է: Բայց շենքում ոչ աստիճանագոգեր կան, ոչ լույս, ոչ վերելակ, որ ջրահեռացման համակարգ լինի: Ոչ մի բան չկա: Աստված էլ գիտի, երբ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Վաչագան Թադևոսյանը:

Վերջինիս խոսքով՝ հիմա Հովիկ Աբրահամյանին դիմելն էլ անիմաստ են համարում, քանի որ իրավական առումով նա այս պատմության մեջ չկա: Շենքը դատական կարգով իրար մեջ են բաժանել Մելիք Գասպարյանի առաջին և երկրորդ կանայք: Մի քանի ամիս առաջ հանգուցյալ պատգամավորի կանայք դիմել են դատարան, որպեսզի սեփականությունը բաշխվի: Դատարանը սեփականության 10 տոկոսը տրամադրել է Գասպարյանի երկրորդ կնոջից ունեցած որդուն, իսկ մնացած 90 տոկոսը մնացել է առաջին կնոջը՝ Անահիտ Մնացականյանին: «Իսկ թե հիմա սրանք ինչ կանեն, ոնց կանեն՝ չեմ պատկերացնում, ոչ մի հույս չկա: Մարդիկ արդեն հուսահատված վաճառում են իրենց բնակարանների տարածքները և հեռանում են Հայաստանից, իսկ մի քանի սեփականատեր արդեն մահացել են»,- ասաց Վաչագան Թադևոսյանը:

Ի դեպ, այս շենքում բնակարան ունեցող, բայց տարիներ շարունակ վարձով բնակվող բնակիչներից մեկը դատի է տվել նախկին կառուցապատող Մելիք Գասպարյանի կնոջը՝ Անահիտ Մնացականյանին, և պահանջում է 51 ամսվա վարձը, որը վճարել է վարձակալած բնակարանի համար: Սակայն մեծ շանսեր չունի, որովհետև հայցը ներկայացնելիս վաղեմության ժամկետի խնդիր է առաջացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում