Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Այս համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության խորությունն արտացոլող փաստաթուղթ է. Նալբանդյան

ԵՄ-ի հետ նախաստորագրված համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության խորությունն ու էությունը արտացոլող փաստաթուղթ է: Այս մասին, այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված` «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգից առաջ իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Համերգը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Իր ողջույնի խոսքում նախարար Նալբանդյանն ասել է.

«Շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ այս տոնական համերգի կազմակերպման համար։

Անկախությունից ի վեր Հայաստանը Եվրոպական միության հետ կառուցել է կուռ հարաբերություններ, որոնց հիմքում ընկած է արդյունավետ համագործակցությունը, փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ:

Եվրոպական միության աջակցությամբ մենք բարեփոխումներ ենք իրականացրել բազմաթիվ ոլորտներում՝ հանրային կառավարում, արդարադատություն, ընտրական համակարգ, շատ այլ բնագավառներում, որոնք միտված են հիմնարար ազատությունների ամրապնդմանն ու մեր հասարակության բարօրությանը։ Շատ համատեղ ծրագրեր իրականացման փուլում են, բազմաթիվ նախագծեր դեռ իրագործվելու են։ Մեծապես արժևորելով մարդկային շփումները՝ մենք կարևորում ենք նաև մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելուն միտված ծրագրերի իրականացումը։

Հատկանշական է, որ այս տարին սկսվեց եվրոպական հագեցած օրակարգով: Փետրվարին՝ Բրյուսելում, Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեցին Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, իսկ արդեն մարտին այն նախաստորագրվեց Երևանում։ Այդ համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության խորությունն ու էությունը արտացոլող փաստաթուղթ է։

Առաջիկա օրերին կհաստատվեն նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունները, որոնք համագործակցության նոր ուղենիշներ կսահմանեն։

Տիկնայք և պարոնայք,

Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակից հետո Եվրոպան դարձավ համամարդկային արժեքների վրա խարսխված խաղաղության, համերաշխության և կայուն զարգացման չափանիշ, որն այսօր էլ շատերի համար շարունակում է օրինակ ծառայել։ Եվրոպայի օրը խորհրդանշում է հենց այս բարձր արժեքային համակարգը, որին մենք հարգանքի յուրօրինակ տուրք ենք մատուցում` տոնելով այս նշանակալի օրը:

Շնորհավոր Եվրոպայի օրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում