Անգլերեն լեզուն զիջում է իր դիրքերը Եվրոպայում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Այդպիսի հայտարարություն նա արել է Իտալիայում կոնֆերանսի ժամանակ, որտեղ ելույթ է ունեցել ֆրանսերենով, այլ ոչ թե անգլերենով, հայտնում է BBC-ն:
«Աստիճանաբար, սակայն հաստատուն քայլերով անգլերեն լեզուն կորցնում է իր նշանակությունը Եվրոպայում, այդ թվում այն բանի համար, որ այժմ Ֆրանսիայում ընտրություններ են»,- բացատրել է նա լեզվի ընտրությունը: Այդ խոսքը ընդունել են ծիծաղով և ծափահարությամբ:
«Մենք բանակցություններ կվարենք մեր բրիտանացի ընկերների հետ առանց կողմնակալության: Սակայն եկեք չմոռանանք, որ դա Եվրամիությունը չէ, որ թողնում է Մեծ Բրիտանիային, այլ Մեծ Բրիտանիան է լքում ԵՄ-ն»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահն իր ելույթում:









































