Monday, 13 07 2026
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ

Արամ Ա-ն ներկայացրել է Սիրիայի հայ համայնքի վերակազմակերպման իր պատկերացումները

Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սիրիահայության վերականգնումը պատկերացնում է կարիքավոր ընտանիքներին օգնելու, քանդված տները վերակառուցելու և հայկական կառույցներն աշխուժացնելու եղանակով, ինչը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ: Ինչպես  տեղեկացրին Անթիլիասի Մայրավանքի մամլո դիվանից, Վեհափառը սիրիահայության վերականգնման իր պատկերացումները ներկայացրել է Սիրիայի հայության հոգևոր և համայնքային պատասխանատուների, ինչպես նաև անցած տարիների ընթացքում Սիրիայի հայությանն օգնություն ցուցաբերած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համագումարի ընթացքում:

Վեհափառ Հայրապետը նախ նշել է, որ եկել է ժամանակը, որ սիրիահայերին շտապ օգնություն ցուցաբերելուց անցում կատարեն վերականգնման աշխատանքներին: «Երկրի ներսում ի հայտ եկող նշանները որոշ հույսեր են ներշնչում այս իմաստով, հետևաբար վերանորոգ հավատով ու հույսով պետք է լծվենք վերականգման աշխատանքներին: Վերականգնում ասելիս ես չեմ հասկանում սոսկ քանդվածը վերակառուցել կամ վնասվածը վերաշինել. վերականգնում նշանակում է էապես արժևորել մեր ներկա կյանքը` իր դրական և բացասական կողմերով, վերակազմակերպել մեր հավաքական կյանքը և մեր համայնքային կառույցները: Վերականգնումը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ: Այլ խոսքով` տնտեսական կյանքի վերականգնում, կարիքավոր ընտանիքներին օգնություն, քանդված տների վերակառուցում և կառույցների աշխուժացում: Այս ամենը պետք է քննարկվի, ծրագրվի և կյանքի կոչվի մեկ ամբողջության մեջ` զուգահեռ կերպով և առաջնահերթության կարգով: Վերականգնումը պետք է կատարվի հանգրվանային կերպով: Առաջին հերթին, պետք է կատարվի վնասների և կարիքների ցանկագրում, ապա դրանց արժևորումը և առաջնահերթության աստիճանի ճշտումը: Առաջադրված ծրագրերի իրականացումը պետք է միշտ կատարվի հանգրվանային կերպով և նախապատվության կարգով: Անհրաժեշտ է, որպեսզի վերականգնման նախապատրաստական աշխատանքները կատարվեն մասնագիտական, այլ ոչ թե հապճեպ մոտեցմամբ: Այս հույժ կարևոր աշխատանքին հարկ է լծել տնտեսական, շինարարական, վարչակազմակերպական մասնագիտություն ու փորձառություն ունեցող անձանց»,- ասել է Արամ Ա-ն:

Վեհափառ Հայրապետը շեշտել է այս աշխատանքի ընթացքում թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը: «Մենք գիտենք, որ աշխատանքները պետք է կատարվեն մի երկրում, որտեղ պայմանները տարբեր են: Նաև գիտենք, որ Արևմուտքի մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Սիրիային հատկացվող օժանդակությունների գծով: Սակայն, այս ամենը նկատելով հանդերձ՝ անհրաժեշտ է շատ արագ գործի լծվել` հիմնվելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Նման գործելակերպը վստահություն կներշնչի մեր ժողովրդին»,- ասել է Արամ Ա-ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև առաջարկել է ժամանակացույց սահմանել` միշտ նկատի ունենալով քաղաքական պայմանները, ինչպես նաև նյութական կարողությունները: Մասնավորապես, նա առաջարկել է մինչև 2017թ. հուլիսի ավարտ կազմել թղթածրարները, օգոստոսի առաջին կեսին ծրագրերը ներկայացնել համագումարին, որին ցանկալի կլինի ապահովել Հայաստանի, թեմերի, գաղութների կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների ներկայությունը: Նա հավելել է, որ կարելի է ակնկալել, որ այդ համագումարի ընթացքում ներկայացված ծրագրերը կընդունվեն, իսկ 2017թ.  հոկտեմբերին կկարողանան սկսել դրանք:

Վեհափառ Հայրապետը սիրիահայության վերականգման 4 ուղղություն է առաջարկել`փոքր և միջին բիզնեսին աջակցություն և փոխառությունների ծրագրերի մշակում, ազգային կառույցների վերակազմակերպման ու վերաշխուժացման աջակցություն, վնասված շենքերի վերանորոգում, կարիքավոր ընտանիքներին օժանդակություն:

Նորին Սրբությունը նաև շեշտել է ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողության կարևորությունը: Այս ուղղությամբ նա անհրաժեշտ է համարել ստեղծել կենտրոնական հանձնախումբ` երեք համայնքների հոգևոր պետերի, կուսակցությունների և բարեգործական կազմակերպություններից ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև նշանակել շինարարական, տնտեսական և այլ անհրաժեշտ հանձնախմբեր, որոնք պետք է գործեն կենտրոնական հանձնախմբի հսկողության ներքո:

Աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու և ծրագրերը ներկայացրած կողմերի միջև հետևողական կապ հաստատելու  համար Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարել Հալեպում գրասենյակի ձևավորումը, որի աշխատանքի բնույթն ու ուղիները պետք է որոշվեն կենտրոնական հանձնախմբի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում