ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքի Face The Nation ծրագրի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ցույց է տվել, որ խելացի է, քանի որ կարողացել է երկրում պահել իշխանությունը։
Նա 26 կամ 27 տարեկան երիտասարդ տղամարդ էր, երբ սկսեց կառավարել հոր մահից հետո՝ ասել է Թրամփը և վստահություն հայտնել, որ շատերը, այդ թվում նրա հորեղբայրը, փորձել են խլել իշխանությունը նրանից։
«Ակնհայտ է, որ նա նույնիսկ շատ խելացի է»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հավելել է, որ Հյուսիսային Կորեայի հետ կապված վիճակը պետք է լուծեին դեռ նախկին նախագահական վարչակազմերը, այդ թվում Բարաք Օբամայի, Ջորջ Բուշ-կրտսերի կամ Բիլ Քլինթոնի։







































