Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Մոսկվան Բաքվին զենք վաճառելով՝ իրեն կավատի պես է պահում. Հայաստանը պետք է բողոքի նոտա հղի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարոն Մեհրաբյան, Բաքուն  Մոսկվայից  ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել։ Հասկանալի է, որ սա այդ երկու պետությունների միջև ռազմական համագործակցության շարունակությունն է, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ Հայաստանը մտահոգվելու առիթ ունի՞։ Որո՞նք պետք է լինեն հայկական կողմի անելիքները։

Թեկուզ ուշացած, բայց Հայաստանն իր հստակ  քայլերը պետք է անի։ Այժմ  Հայաստանն անում է ոչ թե անհրաժեշտ, այլ տրամագծորեն հակառակ քայլեր, որոնք ուղղակի վնասում են Հայաստանի շահերին։ Հայաստանը պետք է  դեմարշով հանդես գա։ Մոսկվայի այս քայլն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։ Այն, որ Ռուսաստանը իրեն տարիներ ի վեր պահել է չափազանց անպատասխանատու՝ փաստ է, բայց դա արվել է Հայաստանի թողտվությամբ։ Հայաստանը ոչ միայն դրան չի ընդդիմանում, այլև գնում է  Մինսկի խմբի ֆորմատից դուրս ինչ-որ բանակցությունների՝ պարոն Լավրովի մոտ, որտեղ պարզ չէ՝ ինչի մասին են խոսելու, բայց պարզ է, որ ինչ էլ որ խոսեն՝ Հայաստանին չի օգնելու՝ այնպես, ինչպես չի օգնել մինչև հիմա։ Եվ այնպես, ինչպես չեղավ Վիեննայի հանդիպումից հետո, երբ վեր կացան գնացին Սանկտ Պետերբուրգ,  փչացրին Վիեննայի պայմանավորվածությունները։  Այսօր հայկական դիվանագիտությունը կանգնում է նույն փոցխի վրա, որպեսզի կոթով ստանա մի հատ էլ սեփական ճակատին։

– Մոսկվան հաճախ է նշում, որ սա պարզապես բիզնես-գործարք է, և որ նույն զինատեսակներից մատակարարվում է նաև Հայաստանին՝ շուկայականից ավելի ցածր գնով։ Բայց արդյոք Բաքվին մատակարարվելիք այս զինատեսակներով չի՞ խախտվում ուժերի հավասարակշռությունը։

Նույնիսկ երբ մի փամփուշտ է  Մոսկվայից գնում Ադրբեջան, խախտում է հավասարակշռությունը։ Երկրորդ՝ Մոսկվայի այդ քայլը նշանակում է մեկ բան՝ Մոսկվան մեր դաշնակիցը չէ։ Այդ երկիրն իրեն պահում է որպես մի ցինիկ թմրավաճառ կամ կավատ՝ էլ չեմ ասում իր մնացած բոլոր վտանգավոր հետևանքները։ Այո՛, խախտվում է  հավասարակշռությունը։ Հեքիաթներ են այն պնդումները, թե Հայաստանին նույնն է մատակարարվում՝ այդ հեքիաթներին միայն իրենք են հավատում։ Այս զինամատակարարումները օրենքից դուրս պետք է դրվեն, և հայկական դիվանագիտության խնդիրը հենց դա պետք է լինի։ Ես հասկանում եմ, երբ ռուսներն են դա բացատրում՝ իրենց շահերից  է բխում, հենց այդպես էլ պետք է բացատրեն։ Բայց այսքանից հետո ես շատ կզարմանամ, երբ ՀՀ քաղաքացի հանդիսացող ոմանք թութակի նման սկսեն նույն ռուսերենից թարգմանած բառերը կրկնել ու մարդկանց թյուրիմացության մեջ գցել։

– Մենք հիշում ենք, որ ՀՀ նախագահը մի առիթով  մտահոգություն հայտնեց սրա հետ կապված. ասաց՝ սահմանին կանգնած հայ զինվորը մտածում  է, որ իրեն հնարավոր է հենց ռուսական զենքից վիրավորեն կամ սպանեն։ Կարծում եք՝ ավելի կո՞շտ արձագանք պետք է լինի։

-Սա ընդամենը լիրիկական զեղում է, որ պրակտիկ քաղաքականության հետ կապ չունի. պրակտիկ քաղաքականությունը կայանում է փաստաթղթերի ընդունմամբ ու կոնկրետ քայլերով։ Մտահոգություն կարող է հայտնել, օրինակ, Լյուքսեմբուրգի արտգործնախարարը՝ ես դա կհասկանամ։ Բայց Հայաստանի քաղաքական պատասխանատուները ոչ թե պետք է խոր մտահոգություն հայտնեն, այլ բողոքի նոտա հղեն, որը  պետք է պարզ ու հասկանալի լինի հակառակ կողմին՝ Ռուսաստանին, թե ինչ քայլեր կհետևեն Հայաստանի կողմից, եթե Ռուսաստանը շարունակի նման այլանդակ քաղաքականությունը։ Իսկ քայլերը պետք է լինեն հետևյալը՝ պարոնայք, դուք Գյումրիի համար տարեկան կվճարեք կես միլիարդ դոլար։ Ձեզ համար սա է բիզնես, մեզ համար էլ բազան կդառնա բիզնես։

– Բիզնե՞ս, թե՞ պատուհաս Հայաստանի գլխին։ Իբրև մեր անվտանգության երաշխավորն է այդ բազան, բայց երբ մի զինվոր է դուրս գալիս, ամբողջ քաղաքը սարսափի մեջ է հայտնվում, անընդհատ միջադեպեր, սարսափելի վատ կարգուկանոն։

– Հենց այդ հարցն էլ պետք է քննարկվի, բայց մեզ մոտ բազայի հարցը վերածված է հնդկական սրբազան կովի, որի մասին խոսել չի կարելի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում