Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Ագրամունտի հետ կապված սկանդալը պետք է ազդակ լինի Հայաստանին՝ չգործել հօգուտ Մոսկվայի շահերի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

– Պարոն Իգիթյան, ԵԽԽՎ  նախագահ Պեդրո Ագրամունտը հնարավոր է հրաժարական տա։ ԵԽԽՎ անդամ պետությունների ներկայացուցիչներին չի բավարարել նրա ներողությունը՝ Ռուսաստանի պատգամավորների պատվիրակության հետ Սիրիա այցելելու հետ կապված։ Ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս կմեկնաբանեք։

Նախ՝ Ագրամունտն այն մարդը չէր, որ պետք է ղեկավարեր Եվրախորհուրդը՝ բազմաթիվ սկանդալների մեջ է թաղված՝ թե՛ Եվրախորհրդում և թե՛ իր երկրում։ Այս մարդը վարկաբեկված է և վարկաբեկում էր Եվրախորհրդի ողջ իմաստը։ Նույնիսկ մինչև իր նախագահ դառնալն է հայտնի եղել իր գործունեությամբ՝ տարբեր թանկարժեք նվերների ընդունում, կաշառք. սա արդեն խոսում է իր էության մասին։

Երկրորդ՝ նա չէր կարողանում ճիշտ, ոչ կոնֆլիկտային ձևով Եվրախորհրդում ներկայացնել հարցերը, որոնք պահանջում էին հանգիստ քննարկում։ Ի վերջո, իր այդ այցելությունը Սիրիա ոչ թե որպես խաղաղարար էր, ոչ թե որպես ԵԽԽՎ առաքելություն կատարող մարդ, այլ ուղղակի Ռուսաստանի պատվիրակության կցորդ էր՝ իրենց ինքնաթիռով, կարելի է  ասել՝  լիովին կիսելով Ռուսաստանի կարծիքը սիրիական հակամարտության հետ կապված։ Սա անընդունելի է, աննախադեպ է։

Ժամանակին մենք  բազմաթիվ տեղերում ենք եղել՝ Բոսնիա Հերցեգովինա, Բալկանյան բազմաթիվ կոնֆլիկտային կետեր, Աբխազիա, Մերձդնեստր, բայց մեզ ընդունում էին որպես չեզոք գործիչների, մարդկային արժեքներ դավանող մարդկանց, այլ ոչ թե կողմնապահ կարծիք ունեցողի՝ ինչպիսին որ այս դեպքում Ագրամունտն է։

– Հայաստանի պատվիրակության, Հայաստանի մասով ի՞նչ անելիքներ կան։ Մեր աշխատանքն էլ իր արդյունավետությամբ չի փայլել՝ նույն քվեարկությունների, դիրքորոշումների մասով՝ հօգուտ Ռուսաստանի։

Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության քվեարկություններին, ապա, ցավոք, պատվիրակության անդամներից շատերը սխալ են պատկերացնում Հայաստանի շահ հասկացությունը։ Մենք աշխատում ենք Եվրախորհրդում, և մեր շահը պետք է միակը լինի։ Մենք պետք է համապատասխանենք  քաղաքակիրթ, եվրոպական  երկրների չափանիշներին ու այդ արժեքները տարածենք։ Չպետք է պայքարենք ներկուսակցական շահերի և առավել ևս՝ այլ երկրների շահերի համար, ընդ որում՝ վտանգի տակ դնելով մեր երկրի շահերը։ Ռուսաստանի ներքին ոչ ժողովրդավար և ագրեսիվ պայքարի դեմ միավորվել է  ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Հայաստանը վտանգի տակ դնելով իր ապագան, հեղինակությունը աշխարհում՝ քվեարկում է  այնպես, ինչպես որ թելադրում է Ռուսաստանը։ Դա չէր կարող չնկատվել և, իհարկե, չէր կարող չօգտագործվել այն երկրների կողմից, որոնք Հայաստանի նկատմամբ վատ վերաբերմունք ունեն՝ Ադրբեջան, Թուրքիա։

– Հայաստանը տարբեր հարթակներում է այդօրինակ քվեարկություններ անում՝ հիշենք ՄԱԿ-ում հայտնի քվեարկությունը Ղրիմի բռնակցման հետ կապված։  Արդյոք Ագրամունտի հետ կապված  միջադեպը չպե՞տք է ազդակ լինի Հայաստանին, որ  հօգուտ Ռուսաստանի գործունեություն ծավալելը վանում է մեզ քաղաքակիրթ աշխարհից և առհասարակ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։

– Վաղուց պետք է ազդակ լիներ։ Ռուսաստանի  կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելու ժամանակ մենք դասվեցինք աշխարհի ամենաոչժողովրդավարական երկրների շարքում։ Հայաստանը փորձում է արդարացնել Ռուսաստանի այն պահվածը, որի դեմ ողջ աշխարհն է ըմբոստանում՝ բացառությամբ Զիմբաբվեի, Հյուսիսային  Կորեայի և նմանատիպ այլ երկրների։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունի։ Եվ կրկնում եմ՝ այդ փաստն անընդհատ օգտագործվում է այն երկրների կողմից, որոնք Հայաստանի հետ ունեն «անձնական» խնդիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում