Tuesday, 14 07 2026
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի

Արևմուտքի պատասխանը Ղարաբաղում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին իր առաջին այցելությունն է կատարել տարածաշրջան և այն սկսել է Ադրբեջանից: Ուորլիքը լինելու է նաև Հայաստանում և Ղարաբաղում: Ադրբեջան այցի ընթացքում նա իր հետ տարել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որում Օբաման Ալիևին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ և նշում, որ եկել է խաղաղ կարգավորման ուղղությամբ նոր ջանքերի ժամանակը: Օբաման նաև իր աջակցությունն է հայտնում Հայաստանի հետ ուղիղ երկխոսելու հնարավորությանը:

Այսինքն՝ Օբաման ակնարկում է Սարգսյան-Ալիև հանդիպման մասին: Կբերի՞ արդյոք ամերիկացի նոր համանախագահը համանման ուղերձ նաև Սերժ Սարգսյանին՝ կերևա առաջիկա ժամերի ընթացքում, սակայն Ալիևին ուղղված ուղերձը ինքնին հետաքրքրական է: Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունները սովորաբար չեն ուղեկցվել Օբամայի ուղերձներով, և սա կարծեք թե ինչ-որ առումով աննախադեպ է: Եվ այս քայլը տեղի է ունենում հետաքրքրական ժամանակաշրջանում, մասնավորապես Հայաստանի Արևմուտքից կտրուկ շրջադարձի և Մաքսային միությանն անդամակցելու անակնկալ որոշմանը զուգահեռ: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ Արևմուտքն էլ կարծեք թե ինչ-որ ակնարկներ կամ մեսիջներ է հղում Ղարաբաղի ուղղությամբ: Համենայնդեպս, Օբամայի ուղերձը այս մասին է վկայում:

Իսկ ղարաբաղյան խնդիրը Մաքսային շրջադարձերի պատմության մեջ առաջնային դիրքերում է, քանի որ Հայաստանի իշխանություններն ակնարկում էին հասարակության դժգոհություններին ի պատասխան, նաև եվրոպացի դիվանագետների համար, որ խնդիրը անվտանգությունն է: Իսկ անվտանգությունը, ինչպես հայտնի է, անմիջականորեն կապված է ղարաբաղյան հարցին, որի մասով Ռուսաստանն անկասկած սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:

Եվ ահա, Արևմուտքի պատասխանն այս ամենին կարծես թե կարող է լինել ղարաբաղյան ուղղությամբ ջանքերի ավելացումը: Սա նշանակում է, որ առաջիկայում կլինեն մի քանի նախաձեռնություններ, որոնցով սակայն, բնականաբար, ոչ թե փորձ կարվի լուծել հարցը՝ բոլորն են հասկանում, որ սա գործնականում անհնար մի բան է հատկապես այժմ, այլ ուղղակի ղարաբաղյան հարցում դուրս գալ, այսպես ասած, դիվանագիտական և քաղաքական առավել ակտիվ դիրքեր՝ նկատի ունենալով, որ սա այն հարցն է, որը, ըստ էության, աշխարհաքաղաքական «դիտակետ» է ողջ տարածաշրջանի և հարակից երկրների համար, և ճյուղավորումները տանում են ամենուր:

Այսինքն՝ այստեղ առաջնային և ակտիվ դիրքերը ինքնաբերաբար հաջողության գրավական են այլ տարածաշրջանային՝ մակրո և միկրո մակարդակի հարցերում, ինչն էլ կարծեք թե մտադիր է օգտագործել Արևմուտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում