Monday, 13 07 2026
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին

Ծառուկյանը բացահայտել է ճգնաժամը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարել էր, որ 15 միլիարդ ներդրումների մասին իր հայտարարությունը վերաբերում էր այն դեպքին, երբ ԲՀԿ-ն ունենար 50+1 տոկոս ձայն խորհրդարանում, այսինքն՝ ունենար իշխանություն: Ըստ այդմ, չկա իշխանություն՝ չկա նաև ներդրում, ինչպես ստացվում է Ծառուկյանի բացատրությունից: Կլինե՞ր 15 միլիարդ դոլարի ներդրում, եթե լիներ իշխանություն: Սա ինքնին մի հարց է, որի պատասխանը, իհարկե, դժվար է ստանալ, անհնար է ստանալ պրակտիկայում, իսկ տեսականում, իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես և որտեղ պետք է ներդրվեր 15 միլիարդ դոլարը փոքր Հայաստանում:

Սակայն այս ամենից բացի, Գագիկ Ծառուկյանի «բացատրությունը» ըստ էության հայաստանյան ներիշխանական համակարգի վերջին տասնամյակի առանցքային խնդրի «մերկացումն» է և տնտեսական իրավիճակի ամբողջական բացատրությունը: Հայաստանում 2008 թվականից ի վեր ըստ էության չկա իշխանություն, և չկա ներդրում: Հայաստանում փողը իշխող կլանների կամ խմբերի ձեռքին է: Մինչև 2008 թվականը կար մի ստատուս քվո՝ Ռոբերտ Քոչարյան բուրգի գագաթով: 2008-ից այդ ստատուս քվոն վերջնականապես փոխվել է, սակայն չէր փոխվել կապիտալի հարաբերակցությունը, այսպես ասած՝ տնտեսական ստատուս քվոն:

Այսպիսով՝ ովքեր ներդրումներ էին անում կամ բերում մինչև 2008 թվականը, դրանից հետո այլևս չունեին նման բան անելու մոտիվացիա, քանի որ չունեին դե յուրե իշխանության «համապատասխան» լծակներ: Իշխանության առաջին էշելոնում տեղի էր ունեցել փոփոխություն: Սրան զուգահեռ՝ ովքեր առաջին էշելոնում էին, դե յուրե լծակների պարագայում չունեին դեռևս դե ֆակտո ձևավորված իշխանական բուրգ, հետևաբար չունեին նաև իրենց տնօրինած կապիտալը ներդնելու երաշխիքներ, միևնույն ժամանակ էլ չէին կարող երաշխիքներ տալ արտաքին որևէ կապիտալի:

Այսպիսով, անիշխանությունը բերում էր տնտեսական կոլապսի՝ հատկապես, երբ արտաքին տնտեսական մարտահրավերներն էլ բավականին ուժգին էին 2008-ից հետո, իսկ տնտեսական կոլապսն էլ իր հերթին խորացնում էր անիշխանությունը:

Գագիկ Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունը արձանագրում էր, որ իրավիճակը այդ տրամաբանությամբ շարունակվում է առ այսօր, այլ կերպ ասած՝ առ այսօր շարունակվում է փաստացի անիշխանությունը կամ իշխանության ճգնաժամը: Այն չի հանգուցալուծվելու որևէ կադրային կամ խմբային լուծումով: Դրա հանգուցալուծումը կարող է տեղի ունենալ միայն ֆինանսական կապիտալի և քաղաքական-իշխանական լծակների ստատուս քվոյի համադրության միջոցով: Սակայն չի գտնվում այդ համադրության մեխանիզմը:

Քաղաքակիրթ երկրներում դա օրենքն ու Սահմանադրությունն են, Հայաստանում այդ մեխանիզմը եղել է անձերի միջև պայմանավորվածությունը: Այժմ անձերը չեն կարողանում պայմանավորվել, որովհետև հարցը ոչ թե նորը բաշխելը, այլ եղածը վերաբաշխելն է՝ թե՛ կապիտալը, թե՛ իշխանությունը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում