Saturday, 08 06 2024
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ

ԱՄՆ դեսպանատան զգուշացման հետքերով. Հնարավո՞ր է նոր «Մագնիտսկու ցուցակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է Արտակ Սարգսյանի և Դանիել Իոննիսյանի շուրջ ստեղծված  աղմկահարույց գործերին։ Այդ հայտարարությունն ի՞նչ կարող է նշանակել, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ ըստ Ձեզ։

– Կարծում եմ՝ կլինի այն, ինչ մինչև հիմա եղել է  Միացյալ Նահանգների կողմից նմանատիպ իրավիճակներում՝ միկրոսանկցիաների կիրառում։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ներգրավված են նմանատիպ գործունեության մեջ, կզրկվեն ԱՄՆ-ի կողմից կազմակերպված տարբեր ծրագրերին մասնակցելու հնարավորությունից։  Ըստ իս՝ առավելագույնը դա կլինի՝ մանավանդ, որ նշվում են կոնկրետ մարդկանց անուններ, այսինքն՝ խոսքը ընդհանուր Հայաստանի քաղաքականության մասին չէ։

– Իսկ նոր «Մագնիտսկու ցուցակ» հնարավո՞ր է։

Կարծում եմ՝ ոչ, որովհետև նախևառաջ դեպքն այդքան խորը չէ, որքան Մագնիտսկու դեպքում. բացի այդ՝ «Մագնիտսկու ցուցակի» նման ինչ-որ բան արդեն կա։ Մենք գիտենք, որ Հայաստանի շատ օլիգարխներ անգամ ԱՄՆ վիզաներ չեն ստանում։ Այսինքն՝ նման մի բան արդեն գործում է։ Բայց դա ինստիտուցիոնալացված չէ, հրապարակված ցուցակ չէ։ Բայց դեսպանատունը գիտի, թե ովքեր են այդ մարդիկ, և նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվում են։

– Արդյոք այս կոնտեքստում Արևմուտքի արձագանքը խորհրդարանական ընտրություններին կարո՞ղ ենք համարել օբյեկտիվ։ Ինչպե՞ս են ընտրությունների արդյունքները արտացոլում  հասարակության կամքը , երբ իշխանությունն իր ձայները  նման տեռորով է ապահովել։

– Սովորաբար նման դեպքերում, եթե արտառոց չեն լինում խախտումները, պետություններն աշխատում են գործ ունենալ արդեն ընտրված իշխանությունների հետ։ Շատ քիչ է լինում, որ չցանկանան աշխատել իշխանությունների հետ։ Այլ խնդիր է, որ նմանատիպ հայտարարություններով թուլացնում են իշխանություններին և թուլացնում նրանց լեգիտիմությունը։ Յուրաքանչյուր երկրի ձեռնտու է, որ իր գործընկերը լինի այնպիսին, որ իր կողմից ավելի հեշտ մանիպուլացվի։ Այսինքն՝ ավելի հեշտ է աշխատել իշխանությունների հետ՝ անհրաժեշտոթյան դեպքում ասել, որ ընտրությունների ժամանակ իշխանությունները խնդիրներ են  ունեցել։

– Արդյոք պատճառներից մեկը նաև այն չէ՞, որ Հայաստանում այդպես էլ չստեղծվեց իշխանություններին ռեալ այլընտրանքային գործընկեր Արևմուտքի հետ աշխատելու համար։

– Իհարկե, դա պատճառներից մեկն է, որովհետև մեր խորհրդարանը միաբևեռ խորհրդարան է, բոլորը ռուսամետ  են, և որևէ տարբերություն չկա. ես կարծիքներ եմ լսել, որ «Ելքը» կարող է իշխանությունների հետ դաշինք ստեղծել, ինչը զարմանալի չէ, որովհետև նույն որակի ուժեր են։

– Նկատի ունեք՝ արտաքին քաղաքականությա՞ն առումով։

– Մեր դեպքում արտաքին քաղաքականությունը շատ է ազդում ներքին քաղաքականության վրա, որովհետև ռուսամետութունը նշանակում է նմանատիպ դիրքորոշում շատ հարցերի հետ կապված՝ կոռուպցիա, ժողովրդավարական շատ հարցեր։ Եթե ուժերը ռուսամետ են, ամեն ինչ սկսում են չափել ռուսական կանոններով, ռուսական ձևաքանոններով և գործում դրան համապատասխան։

– «Ելքի» հետ կապված մի փոքր կտրուկ չէ՞  Ձեր գնահատականը, իրենց ծրագրում հստակ նշված է, որ իրենք Հայաստանը ուզում են դարձնել եվրոպական մոդելի պետություն, եվրոպական չափանիշներին համաձայն, պարզապես այդ «մետ» պիտակից են խուսափում։

Կարող եմ այսպես ասել՝ եթե դու եվրոպամետն  ու ռուսամետը դնում ես նույն նժարի վրա ու ռուսական գաղութացումից  չես ուզում ազատվել, ապա կտրուկ լինելու հարց չկա։ Դու մնում ես ռուսական դաշտի մեջ, եթե դրանից դուրս գալու խնդիր չես դնում՝ ուրեմն այդ դաշտի մեջ ես։

– Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս հայտարարել է, որ երբ ԵՄ-ի հետ ստորագրվի նոր փաստաթուղթը, կարող ենք  սկսել բանակցությունները Եվրոպայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու շուրջ։ Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք։ Կարծում եք՝ Ռուսաստանն այդպես ձեռքերը ծալած կնստի և կնայի, թե Հայաստանն ինչպե՞ս է մոտենում Եվրոպային։

Ո՛չ, այս իշխանությունների օրոք ես դա հնարավոր չեմ համարում։ Այն, ինչ եղավ Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքում, կապված  էր ոչ թե Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու հետ, այլ տվյալ երկրների իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների։ Հայաստանի իշխանությունները հստակորեն ռուսամետ են։ Անգամ եթե Եվրոպան նման բան խոստանա, դա կձգձգվի այնքան ժամանակ՝ մինչև իշխանությունները փոխեն իրենց դիրքորոշումը ու գաղութացումից  դուրս գան։ Բայց այդ ընթացքում Հայաստանում մի քանի իշխանություն կփոխվի։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում