Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ԿԸՀ-ից պահանջում է քվեաթերթիկների մոտ 60 տոկոսի վերահաշվարկ։ Այս մասին Fox TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղը։ Պատճառ է հանդիսանում առանց ԿԸՀ-ի պաշտոնական կնիքի քվեաթերթիկների հաշվարկը։
Ավելի վաղ կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսյունգերը հայտարարել էր, որ իշխանությունները հօգուտ իրենց մանիպուլյացիաներով են զբաղվում ձայների հաշվարկի ժամանակ։










































