Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Սրիկայություն է՝ քաղաքական ուժերը, բարոյազրկելով ժողովրդին, արդարացնում են իրենց

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյան:

-Պարոն Դանիելյան, հետընտրական փուլում մի նոր իրականության մեջ ենք հայտնվել, որտեղ հասարակական-քաղաքացիական շերտերը կարծես թե իրենց վերագտնելու անհրաժեշտության առաջ են հայտնվել: 2013-ից հետո քաղաքացիական շարժումների պոռթկումներ եղան՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, էլէներգիայի թանկացման դեմ «էլեկտրիկ Երևան» շարժումը, Մաշտոցի պուրակում շինարարության դեմ շարժումը, որտեղ Դուք ևս ակտիվ դերակատարություն ունեիք, և փորձագետները, Հայաստանի խնդիրները ներսից խորությամբ ուսումնասիրողները հույս ունեին, որ քաղաքացիական շարժումները էապես փոխելու են Հայաստանի պատկերը՝ և՛ ձգտումների մասով, և՛ անելիքների: Մենք այդպիսի իրականության ականատեսը չեղանք այս ընտրություններից հետո: Այս դատարկությունն ինչի՞ մասին է վկայում:

-Դատարկությունը վկայում է դատարկության մասին. տարօրինակ թող չթվա, ես այդ դատարկությունը համարում եմ լավ արդյունք, որովհետև ավելի լավ է տեսնել այդ դատարկությունը, քան կեղծ հույսեր փայփայել ինչ-որ կուսակցությունների հետ կամ ինչ-որ շարժումների հետ, հիմա ամեն ինչ ռացիոնալ է, շատ պարզ է, համարյա բոլորի համար հասկանալի: Մենք, ըստ էության, չունենք խորհրդարան՝ որպես ներկայացուցչական մարմին, որտեղ խոսում են, հարցեր են բարձրացնում, որոնք հանրության ինչ-որ շերտերն են ներկայացնում, և որոշումներ են կայացնում: Խորհրդարանը ներկայացուցչական մարմին չէ, որոշումները խորհրդարանում չեն կայացվում: Առավել ևս այս խորհրդարանում, որտեղ 4-ից առնվազն 3-ը վերահսկվող կուսակցություններ են, եթե շատ կարևոր որոշումներ լինեն, կկայացնի Սերժ Սարգսյանը, եթե կառավարության հետ պայմանավորվածություն կա՝ ըստ ոլորտների որոշումներ կայցնելու հետ կապված, ապա մյուս հարցերը կառավարության հետ պետք է պարզել:

Դուք նշեցիք, որ խորհրդարանը ներկայացուցչական չէ, դա ենթադրել է տալիս, որ ընտրություններից հետո պետք է արձագանքեր առնվազն պարտված ուժերից մեկը, որը խոստանում էր ամենասուր ձևով արձագանքել ընտրախախտումներին, իսկ դրանք բազմազան էին, բոլորիս աչքի առաջ կեղծվեցին ընտրությունները, բայց հետընտրական գործընթացներ չեղան: Մենք ունենք աննախադեպ իրավիճակ՝ համատարած կեղծիքներով ընտրված խորհրդարան, ձեր բնորոշմամբ՝ ոչ ներկայացուցչկան, բայց հետընտրական գործընթացներ չեղան. սա ինչի՞ նշան է:

-Սա նշան է, որ մարդիկ արդեն շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Հույս ունեմ, որ հասկանում են նաև, որ եթե նույնիսկ ընտրությունները լինեին 100 տոկոսանոց արդար, ընտրելիք չկա, այսինքն՝ չկան ուժեր, որոնք պատկերացնում են Հայաստանի վիճակը, և ոչ թե կեղծ դիսկուրսների մեջ են: Իրականությունը չպատկերացնող մարդիկ կեղծ դիսկուրսներ են ձևավորում, այդ ուժերը մինչև ընտրությունները չեն ներկայացնում նույնիսկ կառավարության անդամների կազմը և թե ինչ քաղաքականություն են վարելու, որպեսզի մարդիկ իմանան, ինչ են ընտրում: Հայաստանում ընտրություններ չլինելու հարցը ոչ թե միայն ընտրությունները կեղծելով է պայմանավորված, այլ ավելի խոր պատճառներ կան. սա ինտելեկտուալ, մտավոր դեգրադացիա է, որը նման հետևանքների է բերում: Հանրությունը չունի գաղափարական առանցք, չի հասկանում այդ ուժերն ովքեր են: Այդ ուժերի մեծ մասը նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են կամ մինչ այդ ներկայացել են որպես ընդդիմություն և խաբել են հանրությանը, և ինչո՞ւ մարդիկ պետք է գնան զոհողությունների, մանավանդ որ կա Մարտի 1-ի օրինակը, 96թ-ի օրինակը: Հանուն ինչի՞. եթե լիներ այս հարցի պատասխանը, կլինեին նաև գործողություններ: Այդ պատճառով դատարկություն է, և շատ լավ է, որ այդ դատարկությունը չի լրացվում կեղծիքներով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում