Sunday, 12 07 2026
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում

ԵՄ-ն «դժվարանում է պատկերացնել» Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ (տեսանյութ)

Եվրամիությունը հնարավոր չի տեսնում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը: 

«Ես հաստատում եմ, որ երեկ երեկոյան նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն հանդիպել են և քննարկել վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա: Մենք շարունակում ենք վերլուծել այս նոր իրադրությունը՝ մեր գործընկերների հետ խորհրդակցելով: Այժմ մենք գտնվում ենք ԵՄ անդամ երկրներին այս նոր իրավիճակի մասին տեղեկացնելու և նրանց հետ խորհրդակցելու գործընթացում: Այս պահին դժվար է պատկերացնել, որ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Մեր ունեցած տեղեկություններով` Մաքսային միության անդամակցության հետ կապված պարտավորությունների համատեղելիությունը  Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտի գոտու համաձայնագրի հետ խնդրահարույց է», – հայտարարել է պաշտոնյան:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ երեկոյան Բրյուսելում հանդիպել է Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Բավական երկար տևած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը չի ցանկացել «Ազատություն» ռադիոկայանին հանդիպման վերաբերյալ հարցազրույց տալ և մինչ այս պահը հասանելի է միայն արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը, որում նշվում էր ընդամենը Հայաստանի պատրաստակամությունը շարունակել ԵՄ հետ համագործակցությունը այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը:

Այսօր արդեն ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հաղորդագրությունում ասել է․ – «Մաքսային միությանը միանալու մասին՝ Հայաստանի կողմից հայտարարված ընտրության լույսի տակ դժվար է երևակայել, թե Վիլնյուսի նոյեմբերյան գագաթաժողովին կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, ինչպես այն նախընթաց բանակցություններով նախատեսվել էր»:

Հանձնակատարի ուղերձը «Ազատություն» ռադիոկայանին  հաստատել է իր խոսնակը․ – «Մենք հարգում ենք մեր գործընկերների սուվերեն կամքը, որոշելու, թե համագործակցության կամ ինտեգրացման որ ձևաչափով են նրանք ցանկանում շարժվել: Մեր բոլորի հետաքրքրություններից է բխում սերտացնել մի քանի տարիների ընթացքում կուտակած ձեռքբերումների վրա հիմնված հարաբերությունները»:

Երկու օր առաջ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի այն ճշտմանը, թե արդյոք սա նշանակում է, թե անհնարին են դարձել թե՛ Ասոցացման, թե՛ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի ստորագրումը` Եվրահանձնակատարի խոսնակը  հաստատեց. – «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի մի մասն է, որի շուրջ մենք բանակցել ենք և ավարտել բանակցությունները հուլիսին, և ջանքեր էին գործադրվում դրանք նոյեմբերին` Վիլնյուսի գագաթաժողովում նախաստորագրելու: Բայց այս պահին, ինչպես ասացի, դժվար է և խնդրահարույց է թվում պատկերացնել, որ Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, կնախաստորագրվեն»:

Մեր հարցին, թե ո՞ւմն է հաջորդ քայլը, արդյոք գնդակն այժմ Հայաստանի՞ դաշտում է, Փիթեր Ստանոն պատասխանեց, որ իրենք գտնվում են տեղեկատվություն հավաքելու գործընթացում:

«Երբ մենք ունենանք բավականաչափ ինֆորմացիա, կներկայացնենք մեր վերլուծությունը: Ինչպես գիտեք, հանձնակատար Ֆյուլեն հաջորդ շաբաթ մեկնում է Երևան՝ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, այսինքն՝ նա հաջորդ շաբաթ Երևանում է լինելու և կարծում եմ այս շրջանակներում հարցի քննարկումը կշարունակվի: Առայժմ մենք տարբեր հարթություններում խորհրդակցում ենք մեր գործընկերների հետ հարցի շուրջ», – նշել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում