Թուրքիայի Շըրնաք շրջանում թուրքական զինված ուժերի կողմից Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում քուրդ զինյալները պայթուցիկ են գործի դրել: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը:
PKK զինյալները զինվորականների մեքենայի անցնելու ժամանակ գործի են դրել ճանապարհահատվածում տեղադրված պայթուցիկը: Պայթյունի հետևանքով երեք թուրք զինվոր մահացել է, հինգը վիրավորվել են:
Տարածաշրջանում շարունակվում են քուրդ զինյալների դեմ գործողությունները:








































