Sunday, 02 06 2024
Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետ
Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում՝ «ուշադրություն հրավիրելով առողջ ապրելակերպի վրա»
21:15
Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ
Ուկրաինայում Հայաստանի դեսպանն այցելել է Բուչա և մարդասիրական օգնություն է նվիրաբերել
Տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ՝ անվտանգությունն ապահովելու համար
Փրկարարները աղետի գոտի խաղալիքներ են տեղափոխել
Դեբեդի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վթարային ջրանջատում Սյունքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 2/3-ին
Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Երևանում նշվել է Հեծանվի միջազգային օրը
Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան․ Գնել Սանոսյան
Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
18:15
Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն
Մոսկվան այստեղ բախումներ հրահրելու ծրագիր ունի, որը շարժման անկումով քիչ հավանական է դարձել
Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել
Հայաստանում իշխանությունները ձգտում են դեպի Եվրոպա, Վրաստանում դարձել են ռուսամետ
Կապանում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է չորս մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ են
Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցում են հայ թեկնածուներ. ինչ շանսեր ունեն
Իրանական նուրբ հանգույցի հեռանկարը մտահոգել է Թուրքիային
16:45
Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները
Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը մեքենայով բախվել է ծառին․ կա տուժած
Ի՞նչ պատիժ է նախատեսված ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանության համար
Գյումրու դրամատիկական թատրոնը «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային փառատոնին ներկայացել է «Շարքային Թռչնակ»-ով
«Փայլոու» մյուզիքլը՝ լուսաձայնային նոր ու տպավորիչ լուծումներով
«Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
Հեծանվորդի օրվա առիթով․ Փաշինյան
Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները

Լեյտենանտ Շմիդտի որդիները

Նրանք վտարված էին Հայաստանի քաղաքական դաշտից: Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում նույնիսկ մեկ տարի չաշխատած, ստիպված էր անսպասելի հրաժարական ներկայացնել, դա բացատրելով ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի տեղափոխվելով (առնվազն ծիծաղելի է): Նրա կողմից «պարզաբանվեց», որ հրաժարականը ներիշխանական տարաձայնությունների արդյունք չէ և «ի հաստատումն դրա» դիֆերամբներ ձոնեց Սերժ Սարգսյանին, նշելով որ իր կայացման մեջ նա ֆանտաստիկ դեր է ունեցել (չհստակեցնելով՝ հատկապես ինչ առումով): Վերջում էլ հավաստիացրեց, որ իր պաշտոնից դուրս գալը, չի նշանակում թիմից դուրս գալ (ո՞ր թիմից) ու վստահեցրեց, որ Հայաստանում վարչապետ, առավել ևս նախագահ դառնալու հավակնություններ չունի:

Գագիկ Ծառուկյանի պարագայում սցենարը մի քիչ աղմկոտ ստացվեց: Այն աստիճանի, որ հանրապետության նախագահը ստիպված էր խոստովանել, որ Ծառուկյանի շնորհիվ հայրենիքը կրկեսի է վերածվել: «Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Այո՛, դա իմ սխալն է եղել: Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված չնչին միլիարդները, այսպես ասած՝ «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»,- ասաց ՀՀ նախագահն ու հորդորեց վարչապետին ուսումնասիրել փաստերը ու հրապարակել: «Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ՝ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Կհստակեցնենք, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»,- 2015թ.-ի փետրվարին հայտարարեց հանրապետության նախագահը, որին հաջորդեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն առ այն, որ դադարում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: «Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից»:

Եվ ահա 2017թ. ընտրությունների նախօրեին, երկու գործիչների դեպքում էլ, Սերժ Սարգսյանի «թեթև ձեռքով», տեղի են ունենում սպասված անակնկալ զարգացումներ. 2016թ.-ի սեպտեմբերին հանրապետության նախագահը վարչապետ է կարգում նախկինում նման որևէ հավակնություն չունեցող, թիմից չհեռացած Կարեն Կարապետյանին, հաշված օրերի տարբերությամբ «համաժողովրդական ընդվզման» ճնշման ներքո իր քաղաքականություն վերադառնալու մասին է հայտարարում Գագիկ Ծառուկյանը (որքան էլ որ Սերժ Սարգսյանը «դեմ էր դրան»), որի գլխավերևի մի քանի հոդվածներով քրեորեն հետապնդելի, նախագահական մակարդակով շրջանառվող լուրերի իսկությունը այդպես էլ ոչ հաստատվում են և ոչ` հերքվում: Ամենայն հավանականությամբ, դրանց «հրապարակումը» Սերժ Սարգսյանը թողել է հետագային՝ գործածելու ըստ անհրաժեշտության: Ինչևէ: Վերոնշյալ գործիչները այսօր Հայաստանի քաղաքական դաշտի երկու առանցքային քաղաքական ուժերի առաջնորդներն են, «հիմնական խաղացողները անհավանական բարձր վարկանիշով»: Տիրապետած մեծ փողերից ու լծակներից զատ ո՞րն է նման հաջողության ֆենոմենը:

1996-1997թթ. մի քանի ամսով ՀՀ վարչապետ կարգվեց Արմեն Սարգսյանը: Վերջինս այդ ընթացքում տնտեսության մեջ դրական բացարձակապես ոչինչ չանելով, միայն կիրթ վարվելաձևի, էկրանից շարունակ ժպտալու ու հեռուստատեսության շարունակական դրական ներկայացման շնորհիվ դարձավ հանրության սիրելին ու հեռանալուց խորը ափսոսանքի արժանացավ, չնայած, որ նրա ոչ մի գործը այդպես էլ չէին տեսել: Նույն վարվելաձևի, խոսքի, անմիջական շփման գործոնը շատ արդյունավետ կիրառում է նաև պարոն Կարապետյանը: Հավելած, որ նրա թիմը գրագետ ու ճիշտ հաշվարկների շնորհիվ կարողացել է ժողովրդի մոտ դրական սպասումներ գեներացնել, որն այս օրերին հասել է իր պիկին: Այնպես որ վարչապետը կհասցնի իր թիմի հետ ընտրությունների կամուրջից բարեհաջող անցում կատարել, որից որոշ ժամանակ անց կսկսվի ժողովրդի կողմից կոնկրետ արդյունքների պահանջի փուլը, որին կհետևի դրանց բացակայությունը, հետևաբար՝ հիասթափության ու դժգոհության փուլը: Մինչ այդ, պարոն Կարապետյանը, շրջելով հանրապետությունով մեկ, գեղեցիկ խոսում է, խոստումներ տալիս պայծառ ապագայի ու ավելի քան 5 մլրդ դոլար ներդրումների մասին: Օրերս էլ Մոսկվայի իր հայ ընկերների հետ ներդրումային ակումբ բացեց: Այդուամենայնիվ, պարոն Կարապետյանը իր բարձր վարկանիշով հանդերձ, նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Եթե վերջինիս անգամ հաջողի 2018թ.-ից հետո էլ մնալ վարչապետ (ինչի հավանականությունը խիստ փոքր է), միևնույն է, նրա գործելաոճն ու սկզբունքները, ընտրած թիմը տիպիկ ՀՀԿ-ական են ու հեռուն չտանող: Կարճ ժամանակ անց նա չի ընդունվի նույկերպ, ինչպես որ հիմա չի ընդունվում ՀՀԿ-ն: Այդ դեպքում նա կամ պետք է հեռանա կամ մնա ինչպես ՀՀԿ-ն այսօր, զոռով:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին ու իր թիմին. այն բազմակի կիրառման է: Երկրորդ, նույնիսկ երրորդ դեպքն է և դեռ 2022թ.-ին էլ, եթե գլոբալ փոփոխություններ չլինեն, Ծառուկյանի գործոնը կօգտագործվի: Այս պարագայում հաշվարկն առավել քան պարզ է: Ինքը փող ունի, հնարավորություններ, շատ մեծ ցանկություն ունի իրավիճակ փոխելու և ամեն անգամ վերջին պահին նրան այդ հնարավորությունից անարդար ձևով զրկում են: Դա երկկողմանի ձեռնատու տարբերակ է: Բիզնեսները ապահով տանիքի տակ են, դրանց չեն կպնում, վայելում է ժողովրդի սերն ու հավատը: Իսկ ինչ անի, որ այդպես էլ չեն թողնում, որ Աժ-ում մեծամասնություն կազմի ու ի վերջո կարողանա իրեն ամբողջովին նվիրել իր ժողովրդին (իսկ ժողովուրդը նման «հալածյալներին» առանձնահատուկ է սիրում): Հատկապես, որ դրա հնարավորությունը օր օրի մեծանում է, ընկերները խոստացել են՝ Հայաստանում 15 մլրդ դոլարի ներդրում անել (այստեղ է, որ ուզում ես հասկանալ, հիմա՞ է հայրենիքը կրկեսի վերածվել, թե՞ երկու տարի առաջ էր այդպիսին, տարեկան 200 մլն դոլարի ներդրում չի արվում, մինչդեռ խոսում են 22 մլրդ դոլարից ):

Ժամանակին լեյտենանտ Շմիդտը մի զավակ էլ ուներ, Արթուր Բաղդասարյանի տեսքով: Հիմա ընդհանուր անցուդարձում նա կա, բայց քանի որ նրան այլևս բոլորը ճանաչում են որպես այդպիսին, օգտագործման պիտանելիությունը այլևս կորցրել է ու մեծ մասշտաբով չի շրջանառվում: Այս փուլի համար, Հայաստանի ապահովության համար առայժմ երկուսը բավարար են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում