Sunday, 02 06 2024
Մոսկվան այստեղ բախումներ հրահրելու ծրագիր ունի, որը շարժման անկումով քիչ հավանական է դարձել
Հայաստանում իշխանությունները ձգտում են դեպի Եվրոպա, Վրաստանում դարձել են ռուսամետ
Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցում են հայ թեկնածուներ. ինչ շանսեր ունեն
Իրանական նուրբ հանգույցի հեռանկարը մտահոգել է Թուրքիային
16:45
Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները
Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը մեքենայով բախվել է ծառին․ կա տուժած
Ի՞նչ պատիժ է նախատեսված ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանության համար
Գյումրու դրամատիկական թատրոնը «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային փառատոնին ներկայացել է «Շարքային Թռչնակ»-ով
«Փայլոու» մյուզիքլը՝ լուսաձայնային նոր ու տպավորիչ լուծումներով
«Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
Հեծանվորդի օրվա առիթով․ Փաշինյան
Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները
Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք. Գագիկ Սուրենյան
Երևանում պարեկի են դանակահարել
Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ
Զարհուրելի էր լսել եկեղեցականների արտահայտությունները ոստիկանների հասցեին
Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ
Թեհլերյանի դատավարությունը խթանեց միջազգային իրավունքի զարգացմանը. նա իմ գրքի հերոսն է
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է
Համայնքը շատ մեծ վնասներ է կրել. ինչ իրավիճակ է այսօր Ախթալայում՝ աղետից հետո
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Էրդողանը չի՞ ճանաչում Ալիեւի «կովկասյան տեղապահությունը»
12:45
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ
Թուրքիան կարող է քննարկել Սիրիայից զորքերը դուրս բերելու հարցը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին
Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան
Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը
Հրդեհ ավտոմեքենայում
Սպասվում է կարճատև անձրև

«Ղարաբաղը քավության նոխազ չէ». ես հպարտանում եմ Ղարաբաղով ու ղարաբաղցիներով

«Քարոզարշավի  ընթացքում հիմնական խնդիրը, որ կար հանդիպումների ընթացքում, դա այն էր, որ ՀՀ քաղաքացին այլևս չէր հավատում ընտրություններին, չէր հավատում, որ իր քվեն նշանակություն ունի, և «ելք կա»-ն հենց դա էր նշանակում, որ իրենց մեկ քվեից անգամ շատ բան է կախված: Ես այս քարոզարշավից հաճույք ստացա. բակերում մեզ հետ «ելք կա» վանկարկող երեխաներից մինչև պատշգամբներից վանկարկող նրանց ծնողները մեզ դրական էներգիա և ոգևորություն էին փոխանցում»,- այս մասին, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Զ. Սարգսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառվում են լուրեր քաղաքացիներին ընտրակաշառք բաժանվելու մասին, Արամ Սարգսյանը նկատեց, որ միայն երկու քաղաքական ուժ ունեն դրա հնարավորությունը. «ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, որը, չգիտես ինչու, «Ծառուկյան» դաշինք է անվանվում, ընդհանուր համաձայնության են եկել և Հայաստանը քվոտաներով բաժանել են իրար մեջ: Միանշանակ իշխանությունն է ԲՀԿ-ին թույլ տալիս ընտրակաշառք բաժանել: Եթե թույլ չտա, Ծառուկյան դաշինքը ՀՀԿ-ից քիչ ձայն կհավաքի, որովհետև ադմինիստրատիվ ռեսուրս չունի: ՀՀԿ-ն թույլատրում է, որովհտև իրեն պետք է այդ «բուֆերը», հակառակ դեպքում բողոքական ձայները գալու էին «Ելք-ին»:

Ա. Սարգսյանի դիտարկմամբ՝ Գ. Ծառուկյանի վերադարձով կեղծ ընդդիմություն է ձևավորվում և դրա միջոցով փորձում են իրական ընդդիմության քվեները չեզոքացնել:

Արամ Սարգսյանը նշեց, որ «Ելք» դաշինքը նախատեսում է Հայաստանը եվրոպական մոդելի պետություն դարձնել. «Մեր երկրում բոլոր ոլորտներում հետընթաց է: Սակայն հետընթացից հետո միանգամից վազել հնարավոր չէ: ԵՏՄ-ից միանգամից չպետք է դուրս գալ, ԵՏՄ-ից դուրս գալու համար կա կանոնակարգ, որը մեկ տարի ժամանակ է պահանջում: Պետք է ԵՏՄ-ից դուրս գալ, բայց այնպես, որ ԵՏՄ անդամ երկրները չթշնամանան, մեր բացատրությունն այնպիսին պիտի լինի, որ Ռուսաստանը հասկանա, որ դա իր համար էլ է շահեկան: Մենք ԵՏՄ անդամ երկրների ժողովուրդների հետ խնդիր չունենք, խնդիր ունենք սխալ կառավարման հետ»:

Ա. Սարգսյանի խոսքով՝ Արցախի հիմնահարցը գերխնդիրն է, և որևէ տնտեսական միություն չի լուծելու անվտանգության խնդիրները. «Մենք՝ ինքներս պիտի լուծենք մեր անվտանգության խնդիրները, և ինքներս պիտի կարողանանք սպասարկել մեր բանակին, մեր բանակը պիտի կարողանանք պահել այն մակարդակի վրա, որի պարագայում թշնամին չի գնա արկածախնդրություն: Խնդիրը պետք է լուծվի վստահության մթնոլորտ ձևավորելով, դա հանարվոր է խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: Չի կարելի գնալ զիջումների խաղաղության դիմաց, խաղաղության դիմաց պետք է վճարի ողջ տարածաշրջանը: Փոխզիջումները կարգավաիճակի դիմաց պետք է լինեն: Մեծ քայլերով ընդհանրական լուծում հնարավոր չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ քայլեր է առաջարկում, որը Հայաստանի համար ցավոտ է, փոքր քայլերի ժամանակն է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, թե մեր բոլոր չլուծված խնդիրները պայմանավորված են ղարաբաղյան գործոնով՝ Արամ Սարգսյանը նշեց. «Եղբայրս ասում էր. «Ղարաբաղը քավության նոխազ չէ, Ղարաբաղը մեր հպարտությունն է»: Ես հպարտանում եմ Ղարաբաղով ու ղարաբաղցիներով, ղարաբաղցիները ուժեղ, մարտնչող ժողովուրդ են, իրար օժանդակել գիտեն: Ես ասել էի՝ չեմ հավատում ղարաբաղցիների հայրենասիրությանը՝ նկատի ունենալով միայն Ղարաբաղից այստեղ եկած պաշտոնյա ղարաբաղցիներին, որոնք պաշտոնի են ձգտել, ոչ թե իրենց երկիրը պաշտպանելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում