Նյու Յորքում բրիտանացի վեց զինծառայողներ մեղադրվում են ոստիկանի վրա հարձակվելու համար: Ինչպես երեքշաբթի հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենի բարերից մեկում:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ գրեթե առավոտյան ժամը 4-ին զինվորների և ոստիկանության սպայի միջև վեճ է ծագել, որի ընթացքում զինծառայողները մի քանի անգամ հարվածել են ոստիկանին ու նրան գետնին են գցել: Երբ նա փորձել էր օգնություն կանչել, զինվորներից մեկը նրա ձեռքից վերցրել էր բջջային հեռախոսը:
Ոստիկանը, որն այդ ժամանակ չէր կատարում ծառայողական պարտականություններ, զենք չի ունեցել: Պաշտպանվելով՝ նա դանակով վնասել էր զինծառայողներից մեկի ձեռքը: Ինչպես հաղորդել է ITAR-TASS-ը, կոտրվել են ոստիկանության սպայի քիթն ու ծնոտը:








































