Monday, 06 05 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Գագիկ Ծառուկյանը մտափոխվե՞լ է

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վայոց ձորում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կընդունի դաշինքի հայտնի 15 կետերը, որոնք առաջ են քաշվում որպես Հայաստանում իրավիճակը փոխելու նախնական անհրաժեշտություն:

Ծառուկյանի այս հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ մինչ այդ նա և նրա դաշինքի մյուս ներկայացուցիչները բացառում էին կոալիցիան ՀՀԿ-ի հետ: Մինչդեռ այժմ, Վայոց ձորում հնչած հայտարարությունից հետո, առնվազն հարց է առաջանում՝ նրանք շարունակո՞ւմ են բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիան խորհրդարանում, թե՞ այդ կոալիցիան հնարավոր է, եթե ՀՀԿ-ն ընդունի 15 կետերը: Իսկ եթե ընդունի ոչ թե 15-ը, այլ, ասենք, 13-ը, կամ 10-ը, կամ 8-ը: Այսինքն՝ 15-ն, այսպես ասած, վերջի՞ն գինն է, թե՞ Ծառուկյանն «իջնելու» տեղ ունի:

Հետաքրքրական է այն, որ ԲՀԿ նախագահի այդ հայտարարությունը հնչել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո, ինչը ուշագրավ ասոցիացիա է առաջացնում, թե ինչո՞ւ է դրան զուգահեռ հնչել, փաստորեն, կոալիցիայի հարցում կոշտ դիրքորոշումից որոշակի նահանջի տպավորություն թողնող հայտարարությունը Ծառուկյանի շուրթերից: Սրան զուգահեռ, սակայն, հարց է նաև այն, թե արդյոք ՀՀԿ-ն ունենալո՞ւ է Ծառուկյանի հետ կոալիցիայի անհրաժեշտություն, դիտարկո՞ւմ է նման սցենար և անելո՞ւ է նման առաջարկ, թե՞ Ծառուկյանն է ՀՀԿ-ին առաջարկում դիտարկել կոալիցիոն սցենար:

Այս հարցում, իհարկե, հստակ որոշումների մասին խոսելը հարաբերական է, քանի որ ի վերջո, շատ բան կախված է նրանից, թե ինչ կհաշվեն ընտրատեղամասերում ապրիլի 2-ի գիշերը, և միայն դրանից հետո կլինեն որոշումներ՝ իրավիճակը պահել կոալիցիայո՞վ, գնալ առավել ռիսկային բացարձակ իշխանությա՞ն, թե՞ գնալ երկրորդ փուլի: Ընդ որում, անգամ կոալիցիայի պարագայում հարաբերական է, թե ում է ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը դիտարկում այդ կարգավիճակում՝ ԲՀԿ-ի՞ն, թե՞ ներկայիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին: Կրկին ամեն ինչ, իհարկե, կախված է իրավիճակից, սակայն առայժմ բավական նկատելի է, որ ՀՀԿ-ն գնում է միանձնյա մեծամասնություն վերցնելու ճանապարհով, ծայրահեղ դեպքում՝ կոալիցիոն ելք դիտարկելով ՀՅԴ-ն, ոչ թե «Ծառուկյան» դաշինքը:

Քաղաքականության մեջ, առավել ևս՝ հայաստանյան, հնարավոր է, իհարկե, ամեն ինչ, սակայն 2015 թվականի փետրվարյան իրադարձությունների պայմաններում ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք կոալիցիայի դեպքում կրկեսի կվերածվի ոչ միայն հայրենիքը, այլ նաև իշխանությունը: Ունի՞ Սերժ Սարգսյանը «կրկեսի» վերածելու իշխանություն: Թեև կասկած չկա, որ իշխանությունը պահելու համար պետք եղած դեպքում «կրկեսի» կարող են վերածել թե՛ հայրենիքը, թե՛ իշխանությունը: Այդ առումով, իհարկե, ամեն ինչ կորոշվի ըստ անհրաժեշտության:

Առայժմ «Ծառուկյան» դաշինքի հարցում իշխանությունն անհրաժեշտություն ունի կանխատեսելիության և կառավարելիության շրջանակում պահել այն դժգոհ ընտրազանգվածը, որը կազմում է մի քանի հարյուր հազար մարդ, և որը ներկայումս կառավարելի կարող է պահել միայն Գագիկ Ծառուկյանը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն էլ իր համար կառավարելի և կանխատեսելի է համարում Գագիկ Ծառուկյանին:

Իսկ այդ պարագայում, եթե նա Գագիկ Ծառուկյանի միջոցով իշխանությունը անկարող է լինելու պահել Ծառուկյանի ընդդիմադիր կարգավիճակում, ապա կոալիցիոն տարբերակը արդեն կլինի ոչ թե իշխանությունը պահելու, այլ հանձնելու տարբերակ: Ըստ այդմ, խնդիրը չի կարող լինել «կոալիցիա կլինի՞, թե՞ չի լինի» հարցադրման դաշտում: Խնդիրը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանը կպահի՞ իշխանությունը, թե՞ կհանձնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում